00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի համար ի՞նչ խորհուրդ ունի Սրբազան կրակը

© Sputnik / Andranik GhazaryanԵկեղեցուց դուրս բերված ճրագ
Եկեղեցուց դուրս բերված ճրագ - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2025
Եկեղեցուց դուրս բերված ճրագ
Բաժանորդագրվել
Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը պատմում է, թե որտեղից է ծագել «զատիկ» բառը:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Զատիկ» կամ հրեական «փեսախ» բառը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Աստված որոշեց հրեա ժողովրդին ազատել գերությունից և դուրս բերել Եգիպտոսից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը։
Տոնի «Փեսախ» անվանումն առաջացել է եբրայերեն «փասախ» բառից, որը նշանակում է «նա անցավ»` հիշատակելով Աստծուն, որ մինչ Եգիպտոսից հրեաների դուրս գալը մեծ արհավիրքներ բերեց Եգիպտոսի վրա` չվնասելով հրեաների տները։
«Մեր հայերեն «Զատիկը» նույնպես գալիս է «զատվել» բայից։ Հրեաներին հրամայված էր գառան արյուն քսել իրենց տների դռներին, որպեսզի մահվան հրեշտակը անցնի նրանց կողքով։ Այստեղից էլ գալիս է Զատկի ընթրիքին մատաղի գառ մատուցելու ավանդույթը։ Դրա իմաստն այն է, որ հրեաները չմոռանան ստրկության ժամանակների մասին, որից Տերը փրկել է նրանց»,- ասաց քահանան։
Հենց այդ պատճառով ամեն տարի նիսանի 14-ի երեկոյան (մայրամուտից հետո) հրեաները հավաքվում են տոնական սեղանի շուրջ։

Ի՞նչ է խորհրդանշում Զատկի գառը քրիստոնեության մեջ

Զատկի գառան խորհրդանիշը հիշեցնում է Քրիստոսի զոհաբերության մասին՝ մարդկության մեղքերի քավության համար:
«Նիսան ամսվա 14-ին Հիսուս Քրիստոսը դարձավ մատաղի գառ, որի արյամբ ազատագրվեցինք», - ասում է Ղևոնդ վարդապետը:
Խոսելով հայ եկեղեցու մասին՝ հոգևորականը նշեց, որ արդեն Մեսրոպ Մաշտոցի օրոք սուրբ գրությունները, այդ թվում՝ Զատիկը նշելու ավանդույթը, թարգմանվել են հայերեն, որից հետո ձևավորվել է հայ աստվածաբանությունը․ «Մեր եկեղեցին ավելի աստվածակենտրոն է, մեր աղոթքները երկխոսություն են Քրիստոսի հետ, հազվագյուտ աղոթքներով կամ շարականներով ենք մենք դիմում սրբերին»։

Կրկնակի Լուսավորիչ

Ղևոնդ վարդապետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս տարի Զատկի տոնը համընկել է բոլորի մոտ ՝ հայերի, հրեաների և կաթոլիկների: Երուսաղեմում հսկայական թվով ուխտավորներ կան՝ չնայած անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակին։ Ապրիլի 19-ին Տիրոջ գերեզմանի տաճարում վառվել է Սրբազան կրակը։
Անդրադառնալով Սրբազան կրակի առեղծվածին՝ վարդապետը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին այն կապում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ:
«Ըստ ավանդության՝ իրեն արժանի չհամարելով Երուսաղեմում Տիրոջ գերեզմանը մտնելուն` Գրիգոր Լուսավորիչը գնաց քարանձավներ և երկար աղոթեց: Զատկից մեկ օր առաջ նա մտավ Տիրոջ գերեզմանը, որտեղ հրաշքով վառվեցին բոլոր մոմերն ու ճրագները, որից հետո նրան Լուսավորիչ կոչեցին։ Այսօր այն վայրում, որտեղ նա աղոթում էր, կանգնած է հայկական եկեղեցին», - ասաց նա։
Կրակը սրբազան է համարվում Գրիգոր Լուսավորչի աղոթքի շնորհիվ։
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, որը հիմնադրվել է 7-րդ դարում, անկախ է այլ քրիստոնեական հաստատություններից և հունական ու լատինական պատրիարքարանների հետ միասին սեփականության իրավունք ունի Սուրբ Երկրի որոշ գլխավոր սրբավայրերի, այդ թվում՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան և Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարների նկատմամբ։
Լրահոս
0