https://arm.sputniknews.ru/20250419/haj-zhvoghvovrdi-nerdrumy-mets-haghtanaki-gvortsum-anvitsheli-e-rd-despanutjan-khvorhrdakan-87998993.html
Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է. ՌԴ դեսպանության խորհրդական
Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է. ՌԴ դեսպանության խորհրդական
Sputnik Արմենիա
Նոսվիկովը հույս հայտնեց, որ Հայաստանում բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիներ կմասնակցեն հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝ Անմահ գնդի երթին: 19.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-19T13:36+0400
2025-04-19T13:36+0400
2025-04-19T13:38+0400
հայաստան
ռուսաստան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60491370_0:0:1600:901_1920x0_80_0_0_cac73a8508f4890bd7fe8bb774791fca.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է, և պատմությունը վերաշարադրելու փորձերը հեռանկար չունեն։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում» քննարկման ժամանակ:Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, Ռուսաստանում նախատեսված միջոցառումներին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը։ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները ներկա կլինեն Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին. ԼեբեդևՆովիկովը հույս հայտնեց, որ բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիներ՝ երիտասարդ և տարեց, կմասնակցեն Հայաստանում նախատեսված հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝ Անմահ գնդի երթին։«Հայ ժողովրդի ներդրումը հաղթանակի գործում բացարձակապես անվիճելի է, ուստի մենք լիահույս ենք, որ հայ հասարակությունն էլ ակտիվ կմասնակցի միջոցառումներին։ Մեր ժողովուրդներին միավորում է մեր նախնիների մասին այդ սրբազան հիշողության հանդեպ վերաբերմունքը»,- հայտարարեց դիվանագետը։Նրա խոսքով`ցավոք, նացիզմն ու ռազմամոլությունը տարբեր քողերի տակ և աշխարհի տարբեր տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում. ինչ-որ տեղ դա բացահայտ նեոնացիզմ է, ինչ-որ տեղ՝ նեոգաղութատիրություն, բայց արտահայտվում են ազգային և ռասայական բացառիկության նույն գաղափարները։ Վերջում նա նշեց, որ դա պահանջում է հաղթանակի հիշողությունը, դրա իմաստն ու արժեքը փոխանցել գալիք սերունդներին։Հայաստանում գիտեն հաղթանակի արժեքը. Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ Պետերբուրգում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60491370_3:0:1426:1067_1920x0_80_0_0_175ddb6f6abbf0766dd105db08632086.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմ
Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է. ՌԴ դեսպանության խորհրդական
13:36 19.04.2025 (Թարմացված է: 13:38 19.04.2025) Նոսվիկովը հույս հայտնեց, որ Հայաստանում բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիներ կմասնակցեն հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝ Անմահ գնդի երթին:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է, և պատմությունը վերաշարադրելու փորձերը հեռանկար չունեն։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում» քննարկման ժամանակ:
Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, Ռուսաստանում նախատեսված միջոցառումներին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը։
Նովիկովը հույս հայտնեց, որ բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիներ՝ երիտասարդ և տարեց, կմասնակցեն Հայաստանում նախատեսված հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝
Անմահ գնդի երթին։
«Հայ ժողովրդի ներդրումը հաղթանակի գործում բացարձակապես անվիճելի է, ուստի մենք լիահույս ենք, որ հայ հասարակությունն էլ ակտիվ կմասնակցի միջոցառումներին։ Մեր ժողովուրդներին միավորում է մեր նախնիների մասին այդ սրբազան հիշողության հանդեպ վերաբերմունքը»,- հայտարարեց դիվանագետը։
Նրա խոսքով`ցավոք, նացիզմն ու ռազմամոլությունը տարբեր քողերի տակ և աշխարհի տարբեր տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում. ինչ-որ տեղ դա բացահայտ նեոնացիզմ է, ինչ-որ տեղ՝ նեոգաղութատիրություն, բայց արտահայտվում են ազգային և ռասայական բացառիկության նույն գաղափարները։ Վերջում նա նշեց, որ դա պահանջում է հաղթանակի հիշողությունը, դրա իմաստն ու արժեքը փոխանցել գալիք սերունդներին։