00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի զբոսայգիներից մեկին անվանակոչվել է ղազախ բանաստեղծի անունով

© Photo : press office of MESCS of RAԵրևանի զբոսայգիներից մեկին անվանակոչվել է ղազախ բանաստեղծի անունով
Երևանի զբոսայգիներից մեկին անվանակոչվել է ղազախ բանաստեղծի անունով - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2025
Երևանի զբոսայգիներից մեկին անվանակոչվել է ղազախ բանաստեղծի անունով
Բաժանորդագրվել
Զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Աբայ Կունանբաևի հուշատախտակը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ի պատիվ լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ, ընդգծել է, որ մշակութային օրերը հրաշալի հնարավորություն են՝ բացահայտելու Ղազախստանի մշակութային ժառանգությունը՝ գրականությունը, երաժշտությունը, պարերն ու ավանդույթները, միաժամանակ խթանելու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությունը։
«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կարևոր են ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, տարածման և փոխճանաչման առումով, այլև երկկողմ համագործակցության ամրապնդման լավագույն խթանն են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է Ղազախստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ որպես կայուն արդյունավետ համագործակցություն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող այգու անվանակոչությունը Աբայ Կունանբաևի անունով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կարևոր խորհրդանիշ է, ինչպես նաև հարգանքի տուրք մեծ գրողի, մտածողի ու ղազախ գրականության հիմնադիրներից մեկի հիշատակին։
© Photo : press office of MESCS of RAԺաննա Անրդեասյան
Министр ОНКС Жанна Андреасян выступает на церемонии наименования парка в ​​административном районе Аван именем казахского поэта Абая Кунанбаева (19 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2025
Ժաննա Անրդեասյան
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ ընդգծելով, որ այգու անվանակոչման արարողությունը պատմական իրադարձություն է։
«Երևանի այս հատվածում գտնվող զբոսայգին դառնում է մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի վառ խորհրդանիշ։ Կունանբաևի ստեղծագործության մեջ թափանցած հասկացությունները համամարդկային արժեքներ են, որոնք բնորոշում են ողջ մարդկության լավագույն արժեքները։ Աբայը կամուրջ է մշակութների միջև և մարդկային մտքի առաջնորդող լույս»,- ասել է Աիդա Բալաևան՝ նշելով, որ ղազախ բանաստեղծը բազմաթիվ առիթներով անդրադարձել է նաև հայ հեղինակներին։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ծառատունկի արարողություն, ինչպես նաև հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։
© Photo : press office of MESCS of RAԾառատունկ
Министр ОНКС Жанна Андреасян и министр культуры и информации Казахстана Аидф Балаева на церемонии наименования парка в ​​административном районе Аван именем казахского поэта Абая Кунанбаева (19 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2025
Ծառատունկ
Լրահոս
0