https://arm.sputniknews.ru/20250418/mvoskvan-patrast-e-ajakcel-erevani-ev-ankaraji-merdzecmany-galuziny-zangel-e-rubinjanin-87972598.html
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանը. Գալուզինը զանգել է Ռուբինյանին
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանը. Գալուզինը զանգել է Ռուբինյանին
Sputnik Արմենիա
Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T17:13+0400
2025-04-18T17:13+0400
2025-04-25T19:39+0400
հայաստան
ռուսաստան
թուրքիա
միխայիլ գալուզին
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83510278_0:47:1600:947_1920x0_80_0_0_9048eabad28e28c3bfea17d885c5c26d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանն ուղղված ջանքերին՝ դրանք դիտարկելով որպես Հարավային Կովկասի կայունության առանցքային գործոն: Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այս մասին ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում:Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83510278_89:0:1529:1080_1920x0_80_0_0_bd77d093df9e8ac954c89e75d117e984.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, թուրքիա, միխայիլ գալուզին, ռուբեն ռուբինյան
հայաստան, ռուսաստան, թուրքիա, միխայիլ գալուզին, ռուբեն ռուբինյան
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանը. Գալուզինը զանգել է Ռուբինյանին
17:13 18.04.2025 (Թարմացված է: 19:39 25.04.2025) Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանն ուղղված ջանքերին՝ դրանք դիտարկելով որպես Հարավային Կովկասի կայունության առանցքային գործոն: Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այս մասին ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։