https://arm.sputniknews.ru/20250418/mip-y-mtahvogich-e-hamarum-pashtvonjaneri-kvoghmic-lragrvoghneri-ashkhatanqin-khvochyndvotely-87988168.html
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելը
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելը
Sputnik Արմենիա
Պաշտպանը շեշտում է, որ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման... 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T22:55+0400
2025-04-18T22:55+0400
2025-04-18T23:02+0400
հհ միպ
անահիտ մանասյան
լրագրող
լրագրություն
աժ (ազգային ժողով)
խաչատուր սուքիասյան
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_0:0:1600:900_1920x0_80_0_0_77597f1221e107a0c26ff27741ad2d84.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերը։ «Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։Պաշտպանը նաև ընդգծում է՝ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։Նշենք, որ վերջին սկանդալային միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ։ Նա ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հունից դուրս էր եկել, մատ թափ տվել, վիրավորել լրագրող Նարեկ Կիրակոսյանին։Հիշեցնենք, որ մարտի 20-ին էլ ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ թույլ չտալով նաև իր կողքին կանգնել։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, թե շատ վատ է, որ մինչև հիմա Էթիկայի հանձնաժողով չկա։ Իրենք մտածում են այն ստեղծել, բայց ոչ հենց Անդրանիկ Քոչարյանի հետ առնչվող դեպքով, այլ այն պետք է մշտական լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_265:0:1465:900_1920x0_80_0_0_0468af16fd3e999f2e6736a298390fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, լրագրող, լրագրություն, աժ (ազգային ժողով), խաչատուր սուքիասյան, վեճ
հհ միպ, անահիտ մանասյան, լրագրող, լրագրություն, աժ (ազգային ժողով), խաչատուր սուքիասյան, վեճ
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելը
22:55 18.04.2025 (Թարմացված է: 23:02 18.04.2025) Պաշտպանը շեշտում է, որ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կարգավորումներ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերը։
ՄԻՊ աշխատակազմի տարածած
հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան ՝լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր, միաժամանակ, թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։
«Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։
ՄԻՊ-ը նաև ընդգծում է՝ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կարգավորումներ։ Շեշտում է՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կա՛մ բացակայում են, կա՛մ պատշաճ չեն գործում։
Պաշտպանը նաև ընդգծում է՝ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։
Նշենք, որ վերջին սկանդալային միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ։ Նա ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հունից դուրս էր եկել, մատ թափ տվել, վիրավորել լրագրող Նարեկ Կիրակոսյանին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին էլ ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ թույլ չտալով նաև իր կողքին կանգնել։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում
նշել էր, թե շատ վատ է, որ մինչև հիմա Էթիկայի հանձնաժողով չկա։ Իրենք մտածում են այն ստեղծել, բայց ոչ հենց Անդրանիկ Քոչարյանի հետ առնչվող դեպքով, այլ այն պետք է մշտական լինի։