00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեսսին հայտարարել է, որ մարզիչ Գվարդիոլան իր հանճարով վնասել է ֆուտբոլին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԼիոնել Մեսսի
Լիոնել Մեսսի - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2025
Բաժանորդագրվել
Գվարդիոլան 54 տարեկան է, նա գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մարտավարական գաղափարներով վնասել է ֆուտբոլին, հայտարարել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
2008-2012 թվականներին Գվարդիոլան գլխավորել է իսպանական «Բարսելոնա» ակումբը, որում այդ ժամանակ խաղում էր Մեսսին։ Նրանք միասին երկուական անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Աշխարհի ակումբային առաջնությունում և Իսպանիայի գավաթում, երեք անգամ՝ երկրի առաջնությունն ու Սուպերգավաթը։
«Պեպ Գվարդիոլան այլ աշխարհից է: Նա ուրիշ է, նա տեսնում է բաներ, որոնք որևէ այլ մեկը չի տեսնում: Նա փոխեց ֆուտբոլը: Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ: Իրականում, նա նույնիսկ վնասեց ֆուտբոլին, քանի որ մարդիկ փորձում էին խաղալ «Բարսելոնայի» պես, բայց մենք յուրահատուկ թիմ էինք: Այն կիսապաշտպանությունը` Խավին, Բուսկետսը, Ինյեստան. խաղացողների և մարզիչների միջև կատարյալ կապ կար», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Sportskeeda–ն` հղում անելով Simplemente Futbol–ի YouTube-յան ալիքին։
Գվարդիոլան 54 տարեկան է, նա գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Իսպանացին երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և մեկ անգամ՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վարկածով։
Լրահոս
0