https://arm.sputniknews.ru/20250418/majr-atvory-datapartel-e-varshavajum-kazmakerpvats-arevmtjan-adrbejan-cucahandesy-87973241.html
Մայր աթոռը դատապարտել է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը
Մայր աթոռը դատապարտել է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը
Sputnik Արմենիա
Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ... 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T17:43+0400
2025-04-18T17:43+0400
2025-04-18T17:44+0400
հայաստան
լեհաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ադրբեջան
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80738517_0:0:1600:901_1920x0_80_0_0_0c1496f755f7e0834a6f6a60b084a1ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մայր աթոռը դատապարտել է Վարշավայում անցկացված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը:Ըստ Մայր աթոռի` նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները»,– ընդգծել է Մայր աթոռը։Հիշեցնենք` ապրիլի 11-ին Մայր աթոռն արձագանքել էր նաև Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով «գիտաժողովին» և այն որակել հակագիտական միջոցառում։
լեհաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80738517_177:0:1600:1067_1920x0_80_0_0_213c09d274fa7374833162b7164dcc4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեհաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ադրբեջան, ցուցահանդես
հայաստան, լեհաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ադրբեջան, ցուցահանդես
Մայր աթոռը դատապարտել է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը
17:43 18.04.2025 (Թարմացված է: 17:44 18.04.2025) Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մայր աթոռը դատապարտել է Վարշավայում անցկացված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը:
«2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Մայր աթոռի` նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները»,– ընդգծել է Մայր աթոռը։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին
Մայր աթոռն արձագանքել էր նաև Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով «գիտաժողովին» և այն որակել հակագիտական միջոցառում։