https://arm.sputniknews.ru/20250418/khachatur-suqiasjany-skhalvel-nervoghutjun-e-khndrel-arcakhi-ishkhanutjunnery-datapartel-en-87944996.html
Խաչատուր Սուքիասյանը սխալվել-ներողություն է խնդրել, Արցախի իշխանությունները դատապարտել են
Խաչատուր Սուքիասյանը սխալվել-ներողություն է խնդրել, Արցախի իշխանությունները դատապարտել են
Sputnik Արմենիա
Հարցազրույցի ժամանակ ԱԺ պատգամավորը անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային՝ 210 զոհի փոխարեն նշել էր հայկական կողմի 10 զոհի մասին։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T09:01+0400
2025-04-18T09:01+0400
2025-04-18T10:12+0400
խաչատուր սուքիասյան
արցախ
ադրբեջան
ագրեսիա
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122171_0:0:1100:619_1920x0_80_0_0_a83d56e543353078ea37216bdf9cef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Արցախի իշխանությունները դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը, թե 2023 թվականին արցախցիները չեն կռվել, նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ՔՊ–ական պատգամավորը ապրիլի 17-ին 24news.am–ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած այն մտքին, թե արցախցիները չեն կռվել ու պետք է մնային և պայքարեին իրենց հողում։ՔՊ–ականը նաև ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։«Ձեզ է թվում, սուտ եք խոսում (դիմում էր լրագրողին` անդրադառնալով զոհերի թվին – խմբ.), սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 2023 թվականին։ 10 հոգի մարդ ա զոհվել, իսկ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա։ Զոհ չեն ունեցել, էդ սկզբի կռիվն ա էղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Ո՞վ ա ասում, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, էդ 2 օրն ա տևել, մարդիկ... 44-օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել: Ես դրա մասնագետը չեմ, էդ կգնաք դատարաններում կլսեք, ոնց ա եղել։ Ու գնացեք, հարցրեք՝ ջոկատներում ովքեր են կռվել։ Դու լրագրող եք, ինձ ինչի՞ եք հարցնում․․․Ես սեպտեմբերն էի ասում, սեպտեմբերին կռիվ չի եղել, բայց, իհարկե, 44-օրյա պատերազմում շատ լավ կռվող տղաներ կային, բայց շատերն էլ չեն կռվել։ Ովքեր կռվել ու զոհվել են` խոնարհվում եմ նրանց առջև»,– ասել է պատգամավորը։Արցախի տեղեկատվական շտաբը դատապարտելուց բացի ընդգծել է, որ իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին։«Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր»,-նշված է հայտարության մեջ:Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցնում է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:Հարցազրույցից քիչ անց Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- ԱԺ պատգամավորի հայտարարությունն է տարածել նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։Հիշեցնենք՝ 2025-ի փետրվարի 11-ին էլ խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Այդ հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։ Հաջորդ օրը Սիմոնյանը մանրամասնեց, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը խոսել է կոնկրետ այն մարդկանց մասին, որոնք «ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները... Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել»։2023 թ. սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել էր հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Սկսվեց արցախցիների տեղահանությունը Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օրում Արցախը հայաթափվեց։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ բռնի տեղահանվել է 115 365 մարդ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122171_62:0:1039:733_1920x0_80_0_0_53945ee0de1278968e6af753efceb910.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչատուր սուքիասյան, արցախ, ադրբեջան, ագրեսիա, զոհ
խաչատուր սուքիասյան, արցախ, ադրբեջան, ագրեսիա, զոհ
Խաչատուր Սուքիասյանը սխալվել-ներողություն է խնդրել, Արցախի իշխանությունները դատապարտել են
09:01 18.04.2025 (Թարմացված է: 10:12 18.04.2025) Հարցազրույցի ժամանակ ԱԺ պատգամավորը անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային՝ 210 զոհի փոխարեն նշել էր հայկական կողմի 10 զոհի մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Արցախի իշխանությունները դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը, թե 2023 թվականին արցախցիները չեն կռվել, նշված է
Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
ՔՊ–ական պատգամավորը ապրիլի 17-ին 24news.am–ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած այն մտքին, թե արցախցիները չեն կռվել ու պետք է մնային և պայքարեին իրենց հողում։
«Ազգային ժողովի նախագահը քաղաքական ճիշտ արտահայտություն է արել։ Մեղադրում են ՀՀ իշխանությանը, բանակին, տարբեր կառույցների, այն դեպքում, երբ իրենք 20 թվականին փախել եկել են։ Բաներ կան, չեմ ուզում խոսել էդ մասին, դատարաններում դա կբացահայտվի` ովքեր ոնց են իրենց դրսևորել։ Փաստերը կան, բայց այդ ամենը երբ մամուլ է դուրս գալիս, խայտառակություն է։ Ալեն Սիմոնյանը գիտեմ ինչ է ասում, ինքը տեղեկացված է»,– նշել է Սուքիասյանը։
ՔՊ–ականը նաև ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։
«Ձեզ է թվում, սուտ եք խոսում (դիմում էր լրագրողին` անդրադառնալով զոհերի թվին – խմբ.), սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 2023 թվականին։ 10 հոգի մարդ ա զոհվել, իսկ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա։ Զոհ չեն ունեցել, էդ սկզբի կռիվն ա էղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Ո՞վ ա ասում, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, էդ 2 օրն ա տևել, մարդիկ... 44-օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել: Ես դրա մասնագետը չեմ, էդ կգնաք դատարաններում կլսեք, ոնց ա եղել։ Ու գնացեք, հարցրեք՝ ջոկատներում ովքեր են կռվել։ Դու լրագրող եք, ինձ ինչի՞ եք հարցնում․․․Ես սեպտեմբերն էի ասում, սեպտեմբերին կռիվ չի եղել, բայց, իհարկե, 44-օրյա պատերազմում շատ լավ կռվող տղաներ կային, բայց շատերն էլ չեն կռվել։ Ովքեր կռվել ու զոհվել են` խոնարհվում եմ նրանց առջև»,– ասել է պատգամավորը։
Արցախի տեղեկատվական շտաբը դատապարտելուց բացի ընդգծել է, որ իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին։
«Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր»,-նշված է հայտարության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցնում է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Հարցազրույցից քիչ անց Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- ԱԺ պատգամավորի
հայտարարությունն է տարածել նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ 2025-ի փետրվարի 11-ին էլ խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին
մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Այդ հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։ Հաջորդ օրը
Սիմոնյանը մանրամասնեց, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը խոսել է կոնկրետ այն մարդկանց մասին, որոնք «ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները... Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել»։
Սկսվեց արցախցիների տեղահանությունը Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օրում Արցախը հայաթափվեց։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ բռնի տեղահանվել է 115 365 մարդ։