https://arm.sputniknews.ru/20250418/ishkhanutjan-hakarcakhjan-hretvorabanutjan-himqum-adrbejanin-yntsa-matuceln-e-abrahamjan-87948585.html
ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T10:57+0400
2025-04-18T10:57+0400
2025-04-18T11:19+0400
տիգրան աբրահամյան
արցախ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67524127_0:159:1600:1059_1920x0_80_0_0_f410de48f43bce55b36ad247fdca3d26.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այս փուլում ՀՀ իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ըստ նրա` այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում: Աբրահամյանը շեշտել է, որ իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք:Հիշեցնենք՝ 2025-ի փետրվարի 11-ին էլ խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Այդ հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։ Հաջորդ օրը Սիմոնյանը մանրամասնեց, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը խոսել է կոնկրետ այն մարդկանց մասին, որոնք «ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները... Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել»։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67524127_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0140253632d57e03cb9d284d8e102d63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
տիգրան աբրահամյան, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը. Տիգրան Աբրահամյան
10:57 18.04.2025 (Թարմացված է: 11:19 18.04.2025) Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այս փուլում ՀՀ իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին: Կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է)»,– գրել է Աբրահամյանը։
Ըստ նրա` այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում: Աբրահամյանը շեշտել է, որ իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք:
Հիշեցնենք՝ 2025-ի փետրվարի 11-ին էլ խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին
մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Այդ հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։ Հաջորդ օրը
Սիմոնյանը մանրամասնեց, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը խոսել է կոնկրետ այն մարդկանց մասին, որոնք «ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները... Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել»։