00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույս ունենք` այս տարի Հայաստանը կունենա ատելության խոսքի ազգային սահմանումը. ՀՌՀ նախագահ

CC BY 2.0 / Iain Watson / Day 90 - Couch PotatoՀեռակառավարման վահանակ
Հեռակառավարման վահանակ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2025
Հեռակառավարման վահանակ
Բաժանորդագրվել
ՀՌՀ նախագահը համոզված է, որ ատելության խոսքի ազգային սահմանում ունենալը կօգնի ավելի լավ պայքարել այդ չարիքի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Չի բացառվում, որ այս տարի Հայաստանը ատելության խոսքի ազգային սահմանում ունենա։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով 2024 թ. հաշվետվությունը։
Նա ընդգծեց, որ իրենց հանձնաժողովը կարևորում է ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը` հստակ չափորոշիչների սահմանմամբ։
«Մենք հույս ունենք, որ այս տարի եվրոպական դիրեկտիվներից (վերադաս մարմնի անվերապահորեն կատարելի ղեկավար ցուցում. խմբ.) ելնելով` Հայաստանը կունենա ատելության խոսքի ազգային սահմանումը. մինչև հիմա մենք ստիպված ենք եղել առաջնորդվել միայն միջազգային փաստաթղթերով և պայմանագրերով»,– ասաց Հակոբյանը։
Ըստ նրա` ունենալով մեր տարբերակը և այն իմպլեմենտացնելով (պետության կողմից միջազգային իրավական նորմերի կատարում) մեր օրենսդրության մեջ` հանձնաժողովն ավելի հստակ կկարողանա պայքարել այդ չարիքի դեմ։
«Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նկատմամբ։ Ատելությունը, չարությունը, բռնությունն ավելի շատ գեներացվում է համացանցում և ավելի հաճախ կաբելային հարթակում»,– նշեց Հակոբյանը։
ՀՀ–ում որակյալ հեռուստաընկերություն ունենալու համար պետք է կրճատել սլոթերը. Հակոբյան
Նա հիշեցրեց, որ այս տարի արդեն երկու վարույթ են ունեցել, որոնք կապված են եղել ազգային և կրոնական խտրականության հետ։ Դրանցից մեկը վերաբերում էր Ասիայից Հայաստան եկող աշխատողներին, հիմնականում` հնդիկներին։ Հակոբյանի խոսքով` հայաստանյան ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500 հազար դրամով միայն նրա համար, որ ազգային խտրականություն էր թույլ տվել։
«Սա մեր հասարակության մեջ բացասական արձագանքներ ունեցավ. մարդկանց որոշ մասին մինչև հիմա թվում է, թե մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին ինչ ուզենանք, կարող ենք խոսել»,– ասաց նա։
ՀՌՀ նախագահը համոզված է, որ ատելության խոսքի դեմ պայքարը կլինի ավելի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտականությունների համահարթեցում։
Լրահոս
0