00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անմահության ձայներ». Երևանում կայացավ Մեծ Հայրենականի վետերանների մասին գրքի շնորհանդեսը

© Sputnik / Aram Nersesyan«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես
«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2025
«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես
Բաժանորդագրվել
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 32 վետերան է ապրում, նրանցից «ամենաերիտասարդը» 99 տարեկան է, ամենատարեցը՝ 104:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանում տեղի ունեցավ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հուշագրությունները ներկայացնող «Անմահության ձայներ» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակ Ելենա Շուվաևան պատմեց, որ վետերանների հուշերը մեկ ժողովածուում ամփոփելու գաղափարը ծնվել է դեռ 10 տարի առաջ։
© Sputnik / Aram NersesyanԵլենա Շուվաևան գրքի շնորհանդեսի ժամանակ
Автор книги Голоса Бессмертия. Воспоминания армянских ветеранов Великой Отечественной войны Елена Шувалова на презентации в Музее военной истории Мать Армения (18 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2025
Ելենա Շուվաևան գրքի շնորհանդեսի ժամանակ
Գրքում ներկայացվել են Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանների պատմություններ: Վետերանների շարժման, հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդի մասին պատմող գիրքը հրատարակվել է 1000 տպաքանակով, մինչև տարեվերջ նախատեսվում է ավելի ընդգրկուն հրատարակություն՝ արդեն 10000 տպաքանակով:
«Այս գաղափարը ծնվել է 10 տարի առաջ, երբ Մեծ հաղթանակի 70-ամյակին ընդառաջ գրի առա Թամանյան դիվիզիայի պատմությունը։ Այն ժամանակ Վետերանների միավորմանը կից գործում էր Թամանյան դիվիզիայի բաժանմունք, և Հայաստանում դեռ բազմաթիվ թամանցիներ կային։ Ցավոք, հերոսներից շատերն այլևս ողջ չեն, բայց նրանց պատմությունները գրի են առնված», - Sputnik Արմենիայի և ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասաց Շուվաևան։
Գրքի առաջին հրատարակությունը ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ լույս է տեսել 2020 թվականին: Երկրորդ հրատարակությունը ներկայացվեց այսօր, նախատեսվում է նաև երրորդը։ Այն կներառի մեզանում ապրող վետերանների դեռևս չգրված պատմությունները:
Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները ներկա կլինեն ՌԴ–ի տոնակատարություններին. Կոպիրկին
Շուվաևայի խոսքով՝ հայ վետերաններին առանձնացնում է հայրենիքի ուժեղ զգացողությունը։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ Հայաստանն իր պատմության ընթացքում շատ անգամներ է վտանգի առաջ հայտնվել։
Երկրորդ հրատարակության յուրահատկությունն այն է, որ դրանում տեղ են գտել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած արցախցի վետերանների պատմությունները։ Նրանցից վերջինը՝ 103 տարեկան Մեսրոպ Պողոսյանը, մահացավ Արցախից տեղահանվելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո։
Շուվաևան նաև նշեց, որ ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 32 վետերան: Նրանցից «ամենաերիտասարդը» 99 տարեկան է, ամենատարեցը՝ 104։
Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ ասաց, որ գիրքը պատմում է ոչ միայն վետերանների մարտական ուղու, այլև նրանց հետպատերազմական կյանքի ու գործունեության մասին: Մեծ տեղ է հատկացված Հայաստանի վետերանների միավորման պատմությանը։ Նրա խոսքով՝ գիրքը հայ հաղթանակած մարտիկների յուրատեսակ հուշարձան է։
Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, նրանցից 300 հազարը զոհվել են։ Հայաստանը տվել է Խորհրդային Միության 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը։ Սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից այլ երկրների շարքում:
© Sputnik / Aram Nersesyan

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես - Sputnik Արմենիա
1/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

© Sputnik / Aram Nersesyan

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես - Sputnik Արմենիա
2/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

© Sputnik / Aram Nersesyan

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես - Sputnik Արմենիա
3/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

© Sputnik / Aram Nersesyan

Ելենա Շուվաևան և Սիմոն Եսայանը

Ելենա Շուվաևան և Սիմոն Եսայանը - Sputnik Արմենիա
4/4

Ելենա Շուվաևան և Սիմոն Եսայանը

1/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

2/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

3/4

«Անմահության ձայներ» գրքի շնորհանդես

4/4

Ելենա Շուվաևան և Սիմոն Եսայանը

Լրահոս
0