https://arm.sputniknews.ru/20250417/rdi-ev-irani-artgvortsnakhararnery-khandipen-aprili-18-in-inch-e-hajtni-orakargi-masin-87936157.html
ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18-ին. ի՞նչ է հայտնի օրակարգի մասին
ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18-ին. ի՞նչ է հայտնի օրակարգի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ նախարարները հանդիպել էին Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում: 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T18:21+0400
2025-04-17T18:21+0400
2025-04-17T18:26+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139786_30:0:1570:866_1920x0_80_0_0_db20c2f316a1aa145df4ad1d5dd2af7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի բանակցությունները կկայանան ապրիլի 18-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման, ինչպես նաև Սիրիայում, Անդրկովկասում և Կասպյան ավազանում տիրող իրավիճակը:Ըստ գերատեսչության`Լավրովն ու Արաղչին կքննարկեն նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման ծրագրերը՝ հաշվի առնելով ապրիլի 23-25-ը Մոսկվայում կայանալիք առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև նոր բազային միջպետական պայմանագիրը և հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս Իրանի հետ ընդլայնել փոխշահավետ կապերը՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության։ Մոսկվայում ակնկալում են ամրապնդել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմապլանային ռազմավարական փոխգործակցության ամբողջ համալիրը:ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139786_222:0:1377:866_1920x0_80_0_0_de76f172b7e8ef5806c7c66b250b91ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով, աբբաս արաղչի
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով, աբբաս արաղչի
ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18-ին. ի՞նչ է հայտնի օրակարգի մասին
18:21 17.04.2025 (Թարմացված է: 18:26 17.04.2025) Ավելի վաղ նախարարները հանդիպել էին Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի բանակցությունները կկայանան ապրիլի 18-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման, ինչպես նաև Սիրիայում, Անդրկովկասում և Կասպյան ավազանում տիրող իրավիճակը:
Ըստ գերատեսչության`Լավրովն ու Արաղչին կքննարկեն նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման ծրագրերը՝ հաշվի առնելով ապրիլի 23-25-ը Մոսկվայում կայանալիք առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև նոր բազային միջպետական պայմանագիրը և հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հանդիպումը կդառնա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական երկխոսության շարունակությունը։ Չնայած պատժամիջոցային ճնշումներին՝ ռուս-իրանական հարաբերություններն ավանդաբար բնութագրվում են որպես գործընկերային։ Ինտենսիվ բովանդակալից քաղաքական երկխոսությունը շարունակվում է նաև բարձր մակարդակով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս Իրանի հետ ընդլայնել փոխշահավետ կապերը՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության։ Մոսկվայում ակնկալում են ամրապնդել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմապլանային ռազմավարական փոխգործակցության ամբողջ համալիրը: