00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի

© Sputnik / Пресс-служба ГК "Росатом"Ռաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2025
Ռաֆայել Գրոսի
Բաժանորդագրվել
Ռաֆայել Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է կամուրջ դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պատրաստվում է դերակատարություն ունենալ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում դրական արդյունքի հասնելու գործում: Այս մասին Թեհրանում հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Մենք քննարկել ենք, թե ինչպես ՄԱԳԱՏԷ-ն կարող է աջակցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններին։ Մենք գիտակցում ենք, որ դա հեշտ գործընթաց չէ, և հաստատ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում այս բանակցությունների հաջող ավարտը: Բայց խաղաղության հասնելու համար պետք է ջանքեր գործադրենք։ Ես նաև ամերիկյան կողմի հետ եմ կապ պահում պարզելու համար, թե ինչպես ՄԱԳԱՏԷ-ն կարող է կամուրջ դառնալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև և օգնել, որ բանակցությունները դրական արդյունք ունենան», - ասել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ապրիլի 16-ին մեկնել է Թեհրան: Նրա այցը տեղի է ունեցել Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների շարքի ֆոնին: Ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Լրահոս
0