https://arm.sputniknews.ru/20250417/lavrvovn-u-hapk-glkhavvor-qartughary--qnnarkel-en-hamategh-ashkhatanqi-himnakan-ughghutjunnery-87940606.html
Լավրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները
Լավրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների նիստը կկայանա այս տարվա հունիսին։ 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T20:57+0400
2025-04-17T20:57+0400
2025-04-17T20:57+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87716420_0:0:2950:1660_1920x0_80_0_0_91cef9f98fa808f87b0facba66e8ad85.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը, իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87716420_25:0:2756:2048_1920x0_80_0_0_dfb8933b5d03d5f788a0cee36bc51f04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, իմանգալի տասմագամբետով
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, իմանգալի տասմագամբետով
Լավրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների նիստը կկայանա այս տարվա հունիսին։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ապրիլի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Քննարկվել են կազմակերպության ներուժի ամրապնդման ուղղությամբ հետագա համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականի հունիսին կայանալիք` ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը, իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։