https://arm.sputniknews.ru/20250417/hanrajin-herardzakvoghi-khvorhrdi-andam-vahagn-tevvosjani-liazvorutjunnery-dadarecvel-en-87919464.html
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները դադարեցվել են
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները դադարեցվել են
Sputnik Արմենիա
Թևոսյանն այս պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել էր 2021թ–ի մարտի 5–ին։ 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T14:00+0400
2025-04-17T14:00+0400
2025-04-17T20:59+0400
վահագն թևոսյան
հանրային խորհուրդ
վարչապետ
որոշում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1759/95/17599512_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca410a7c72860fb10406a32804744520.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօրվանից դադարեցվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` Թևոսյանն այս պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել էր 2021թ–ի մարտի 5–ին։ Մինչ այդ նա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և մանդատը վայր դրեց նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:Հավելենք, որ ըստ օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ նախագահ և 6 անդամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1759/95/17599512_180:0:1600:1065_1920x0_80_0_0_fce363a7cf3daa19cee411f74d41d2de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն թևոսյան, հանրային խորհուրդ, վարչապետ, որոշում, հհ կառավարություն
վահագն թևոսյան, հանրային խորհուրդ, վարչապետ, որոշում, հհ կառավարություն
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները դադարեցվել են
14:00 17.04.2025 (Թարմացված է: 20:59 17.04.2025) Թևոսյանն այս պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել էր 2021թ–ի մարտի 5–ին։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօրվանից դադարեցվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Այս մասին հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»,–ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք`
Թևոսյանն այս պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել էր 2021թ–ի մարտի 5–ին։ Մինչ այդ նա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և մանդատը վայր դրեց նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:
Հավելենք, որ ըստ օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ նախագահ և 6 անդամ։