https://arm.sputniknews.ru/20250417/eatm-erkrneric-hhum-arden-karvogh-en-irakanacnel-kabvotazhajin-pvokhadrumner-87924463.html
ԵԱՏՄ երկրների ընկերությունները Հայաստանում կաբոտաժային փոխադրումների իրավունք կստանան
ԵԱՏՄ երկրների ընկերությունները Հայաստանում կաբոտաժային փոխադրումների իրավունք կստանան
Sputnik Արմենիա
Մինչ այս որոշման ընդունումը ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվել է` բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի: 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T17:33+0400
2025-04-17T17:33+0400
2025-04-17T17:42+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81898014_0:51:1149:697_1920x0_80_0_0_e93b33a3276339490bdfbc16ffcca41b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային (փոխադրում, որը կատարվում է պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև մյուս կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով) փոխադրումներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերում։Նշվում է, որ Հայաստանում ներկայումս կաբոտաժային փոխադրումների կարգավորումը սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով, համաձայն որի՝ ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է` բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի: Ստացվում է` ներկայումս ՀՀ–ում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ ԵԱՏՄ կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը։ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։Կառավարությունից նշում են նաև, որ կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում կստեղծվեն պայմաններ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81898014_0:0:1021:766_1920x0_80_0_0_0a17457b8aac412fc268b0d140ee5833.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնափոխադրում
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնափոխադրում
ԵԱՏՄ երկրների ընկերությունները Հայաստանում կաբոտաժային փոխադրումների իրավունք կստանան
17:33 17.04.2025 (Թարմացված է: 17:42 17.04.2025) Մինչ այս որոշման ընդունումը ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվել է` բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային (փոխադրում, որը կատարվում է պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև մյուս կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով) փոխադրումներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերում։
Նշվում է, որ Հայաստանում ներկայումս կաբոտաժային փոխադրումների կարգավորումը սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով, համաձայն որի՝ ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է` բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի: Ստացվում է` ներկայումս ՀՀ–ում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ ԵԱՏՄ կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը։
«Ծրագրի նպատակը միության շրջանակներում ավտոտրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումն ու ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրողների համար միության ամբողջ տարածքում, քաղաքացիությունից և գրանցման պետությունից անկախ, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների հասանելիության դյուրինացումն է»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։
Կառավարությունից նշում են նաև, որ կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում կստեղծվեն պայմաններ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։