https://arm.sputniknews.ru/20250416/vrastany-voghjunum-e-hajadrbejanakan-khaghaghutjan-pajmanagri-teqsti-hamadzajnecumy-87877976.html
Վրաստանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Վրաստանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Sputnik Արմենիա
Վրացական կողմը հավատարիմ է խաղաղությանն աջակցելու իր քաղաքականությանը։ 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T13:29+0400
2025-04-16T13:29+0400
2025-04-16T13:31+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
ադրբեջան
միխեիլ կավելաշվիլի
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0f/83985291_0:51:1600:952_1920x0_80_0_0_33c34695739ed263c418502bf8ffcc95.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքու կատարած այցի ընթացքում:Նախագահի պաշտոնում Կավելաշվիլի առաջին պաշտոնական այցի շրջանակում այսօր կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նեղ ձևաչափով հանդիպումը:Նա նշել է, որ վրացական կողմը հավատարիմ է խաղաղությանն աջակցելու իր քաղաքականությանը և պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:«Ես ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում երկխոսությանը, դիվանագիտությանը և խաղաղ գոյակցությանը։ Եվ այդ քաղաքականությունը կպահպանվի ապագայում», - հավելել է Կավելաշվիլին։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0f/83985291_147:0:1416:952_1920x0_80_0_0_32a8b6ae77f1bbea68a08f3b3e9b3e42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, միխեիլ կավելաշվիլի, խաղաղության պայմանագիր
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, միխեիլ կավելաշվիլի, խաղաղության պայմանագիր
Վրաստանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
13:29 16.04.2025 (Թարմացված է: 13:31 16.04.2025) Վրացական կողմը հավատարիմ է խաղաղությանն աջակցելու իր քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքու կատարած այցի ընթացքում:
Նախագահի պաշտոնում Կավելաշվիլի առաջին պաշտոնական այցի շրջանակում այսօր կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նեղ ձևաչափով հանդիպումը:
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա, անկասկած, քայլ առաջ է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները ներկայացնելու և օգտագործելու գործում», - հայտարարել է Կավելաշվիլին Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ վրացական կողմը հավատարիմ է խաղաղությանն աջակցելու իր քաղաքականությանը և պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:
«Ես ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում երկխոսությանը, դիվանագիտությանը և խաղաղ գոյակցությանը։ Եվ այդ քաղաքականությունը կպահպանվի ապագայում», - հավելել է Կավելաշվիլին։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի
Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։