00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինային ԱՄՆ–ի տված օգնության վերադարձի գումարը նվազեցվել է 100 մլրդ դոլար. Bloomberg

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍպիտակ տունը
Սպիտակ տունը - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2025
Սպիտակ տունը
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ համաձայնագրի նախագիծը նախատեսում է ԱՄՆ–ից որպես օգնություն ստացած բոլոր միջոցների վերադարձ, որը կազմում է մոտ 300 մլրդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Վաշինգտոնում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո վերանայել է գումարը, որը Կիևը պետք է վերադարձնի նախկինում տրամադրած օգնության դիմաց։
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրներին, սկզբնական պահանջը կազմել է մոտ 300 մլրդ դոլար, սակայն քննարկումներից հետո այդ գումարը նվազեցվել է մինչև շուրջ 100 մլրդ դոլար։ Սա մոտ է այն թվին, որի մասին խոսում է Կիևը` մոտ 90 մլրդ դոլար։
Reuters–ի տվյալներով` ԱՄՆ–ի մայրաքաղաքում նախորդ շաբաթ անցկացված բանակցությունները վերաբերում էին նաև Ուկրաինայի օգտակար հանածոներին հասանելիություն ունենալու գործարքին։ Գործակալության աղբյուրը բանակցային գործընթացը նկարագրել է որպես լարված` նշելով, որ մթնոլորտը անհաշտելի հակասություններով էր լի և համաձայնության հասնելու թույլ հեռանկարներ կային։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան ապրիլի 14–ին հայտարարել էր, որ կողմերին հաջողվել է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ վերջնական գործարք կնքելու համար բանակցությունների լրացուցիչ փուլեր կպահանջվեն:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ համաձայնագրի նախագծով նախատեսվում է վերադարձնել ԱՄՆ-ից օգնության տեսքով ստացված բոլոր միջոցները։ Նրանց կարծիքով` փաստաթուղթը խախտում է մինչ այդ համաձայնեցված «կարմիր գծերը», սահմանափակում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և կարող է նախադեպ ստեղծել. հետագայում միջազգային այլ գործընկերներ ևս կարող են պահանջել վերադարձնել տրամադրված միջոցները։
Spectator պարբերականն իր հերթին պնդում է, որ գործարքի պայմանները արգելում են հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման ոլորտում աշխատող ուկրաինական ընկերություններին հումք վաճառել ԱՄՆ-ի այսպես կոչված «ռազմավարական մրցակիցներին»: Այս ցուցակում կարող է հայտնվել նաև Եվրամիությունը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի հետ նրա ներկայիս տարաձայնությունները:
Ինչպես հայտնել էինք, հազվագյուտ հողային ռեսուրսներին վերաբերող գործարքի կնքումը ձախողվեց փետրվարի վերջին՝ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Նախագահ Թրամփը կտրուկ էր արձագանքել Ուկրաինայի առաջնորդի պահվածքին՝ նրան մեղադրելով անհարգալից վերաբերմունքի մեջ։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել էր «անշնորհակալ քարոզիչ հանուն դեմոկրատների», ինչից հետո ուկրաինական պատվիրակությանը խնդրել էին լքել Սպիտակ տունը։
Լրահոս
0