https://arm.sputniknews.ru/20250416/time-amsagiry-hraparakel-e-mvolvoraki-100-amenaazdecik-mardkanc-cucaky-87896718.html
«Time» ամսագիրը հրապարակել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
«Time» ամսագիրը հրապարակել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
Sputnik Արմենիա
Այս անգամ վարկանիշային ցանկում ռեկորդային թվով գործարարներ ու ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներ կան: 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T19:30+0400
2025-04-16T19:30+0400
2025-04-16T19:35+0400
«time» ամսագիր
վարկանիշ
մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87893874_0:167:1600:1067_1920x0_80_0_0_035df79154950c966c4d0f0675b4a6eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է աշխարհի 32 երկրների 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այս անգամ նրանք ներկայացված են ըստ կատեգորիաների՝ ելնելով նրանց գործունեության ոլորտներից։Ցուցակում ընդգրկվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի վեց անդամներ, այդ թվում ինքը՝ ԱՄՆ նախագահը: Ցանկում են, մասնավորապես, Իլոն Մասկը, Ջեյ Դի Վենսը, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, Հովարդ Լյութնիքը և Ռասել Վոութը։S&P Global Ratings գործակալությունը հաստատել է ՀՀ–ի երկարաժամկետ վարկային վարկանիշըԱյս տարի ցուցակում 16 գործարար և կորպորացիաների ղեկավար է ընդգրկվել, սա առավելագույն թիվն է վարկանիշային ցանկի գոյության ընթացքում։ Նրանց թվում են Facebook*-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Walmart-ի ղեկավար Դագ Մաքմիլոնը, մոդելավորող Միուչա Պրադան, Netflix-ի կոմերցիոն տնօրեն Թեդ Սարանդոսը և այլն:Նշենք, որ ցանկը սահմանում է գիտնականների հանձնաժողովը, այն հրապարակվում է 1999 թվականից, երբ հրապարակվեց 20-րդ դարի ամենանշանավոր մարդկանց ցուցակը: Ամենամյա ցանկը հրապարակվում է 2004 թվականից։ Ցուցակում ընտրվող անձինք բաժանվում են 5 կատեգորիայի. առաջնորդներ և հեղափոխականներ, շինարարներ և տիտաններ, հայտնի մարդիկ արվեստի և զվարճանքի աշխարհում, գիտնականներ և մտածողներ, հերոսներ և կուռքեր:Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշի 16-րդ հորիզոնականում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87893874_89:0:1512:1067_1920x0_80_0_0_260d8fea51d3eee2fe33ee46c3695d29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«time» ամսագիր, վարկանիշ, մոլորակ
«time» ամսագիր, վարկանիշ, մոլորակ
«Time» ամսագիրը հրապարակել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
19:30 16.04.2025 (Թարմացված է: 19:35 16.04.2025) Այս անգամ վարկանիշային ցանկում ռեկորդային թվով գործարարներ ու ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներ կան:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է աշխարհի 32 երկրների 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այս անգամ նրանք ներկայացված են ըստ կատեգորիաների՝ ելնելով նրանց գործունեության ոլորտներից։
Ցուցակում ընդգրկվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի վեց անդամներ, այդ թվում ինքը՝ ԱՄՆ նախագահը: Ցանկում են, մասնավորապես, Իլոն Մասկը, Ջեյ Դի Վենսը, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, Հովարդ Լյութնիքը և Ռասել Վոութը։
Այս տարի ցուցակում 16 գործարար և կորպորացիաների ղեկավար է ընդգրկվել, սա առավելագույն թիվն է վարկանիշային ցանկի գոյության ընթացքում։ Նրանց թվում են Facebook*-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Walmart-ի ղեկավար Դագ Մաքմիլոնը, մոդելավորող Միուչա Պրադան, Netflix-ի կոմերցիոն տնօրեն Թեդ Սարանդոսը և այլն:
Ցուցակում ընդգրկված է նաև հինգ մարզիկ․ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, մարմնամարզուհի Սիմոն Բայլսը, բասկետբոլիստուհիներ Նաֆիսա Կոլյերը և Բրիաննա Ստյուարտը, լողորդ Լեոն Մարշանը: Փոփ աստղերի և դերասանների շարքում ամենաազդեցիկն են ճանաչվել Snoop Dogg-ը, Դեմի Մուրը, Սքարլեթ Յոհանսոնը, Էդ Շիրանը, Նիկոլ Շերզինգերը, Բլեյք Լայվլին, Hozier-ը և այլք:
Նշենք, որ ցանկը սահմանում է գիտնականների հանձնաժողովը, այն հրապարակվում է 1999 թվականից, երբ հրապարակվեց 20-րդ դարի ամենանշանավոր մարդկանց ցուցակը: Ամենամյա ցանկը հրապարակվում է 2004 թվականից։
Ցուցակում ընտրվող անձինք բաժանվում են 5 կատեգորիայի. առաջնորդներ և հեղափոխականներ, շինարարներ և տիտաններ, հայտնի մարդիկ արվեստի և զվարճանքի աշխարհում, գիտնականներ և մտածողներ, հերոսներ և կուռքեր: