https://arm.sputniknews.ru/20250416/pjatigvorski-zhamanci-kentrvonneric-mekum-ahabekchutjun-e-kankhvel-adts-87897260.html
Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ
Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ահաբեկչությունը կատարելուց հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին, նշել է հատուկ ծառայությունը: 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T19:46+0400
2025-04-16T19:46+0400
2025-04-16T19:47+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_0:0:1490:838_1920x0_80_0_0_cde8e7cf8455deb18681e47b64488309.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ուժայինները Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն են կանխել, որը ծրագրել էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչը, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:Նշվում է, որ պլանավորած հանցագործության կատարման նպատակով ահաբեկիչն իրականացրել է տեղանքի հետախուզություն, զենք և ինքնաշեն հրկիզող նյութերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ է ձեռք բերել:«Ահաբեկչությունից հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա ժամանակին հայտնաբերվել և ձերբակալվել է», - հավելել է հատուկ ծառայությունը։Ընդգծվում է, որ ահաբեկչի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրկիզող նյութով շշեր: Ահաբեկչության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Սամարայի մարզում երկու ռուսաստանցի է ձերբակալվել դիվերսիաներ նախապատրաստելու համար. ԱԴԾ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_366:0:1483:838_1920x0_80_0_0_095e17e87cc648d585b7c4f04b70b2c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն
Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ
19:46 16.04.2025 (Թարմացված է: 19:47 16.04.2025) Ահաբեկչությունը կատարելուց հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին, նշել է հատուկ ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ուժայինները Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն են կանխել, որը ծրագրել էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչը, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական գործողությունը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչ, Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամի կողմից ծրագրվում էր իրականացնել Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում։ Ահաբեկիչը մտադիր էր հանցագործությունը կատարել ժամանցի կենտրոններից մեկում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պլանավորած հանցագործության կատարման նպատակով ահաբեկիչն իրականացրել է տեղանքի հետախուզություն, զենք և ինքնաշեն հրկիզող նյութերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ է ձեռք բերել:
«Ահաբեկչությունից հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա ժամանակին հայտնաբերվել և ձերբակալվել է», - հավելել է հատուկ ծառայությունը։
Ընդգծվում է, որ ահաբեկչի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրկիզող նյութով շշեր: Ահաբեկչության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։