00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев: Фильм "Кутузов" как орудие советской пропаганды
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Зачем нацистам нужен был Наполеон?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղմացման մասին խոսք չկա․ Փաշինյանը՝ ապաշրջափակման նախագծի մասին

© Photo : Screenshot / NEWS AM Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
«Մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ուղարկված գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։
Փաշինյանը հավելեց` հենց «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։
«Մենք այս փուլում առաջարկում ենք բացել երկաթուղային կապը, մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ և՛ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և՛ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ, և մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ լուծումների»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ զուտ աշխատանքային, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հայտնում, բայց ունեն վստահություն, որ լուծումների արդյունքում հայ հանրությունը կտեսնի ու կհասկանա, որ փոխադարձ ընդունելի փոխզիջումներ են։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0