https://arm.sputniknews.ru/20250416/magate-i-ghekavar-rafajel-grvosin-tehranum-e-87895695.html
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Թեհրանում է
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Թեհրանում է
Sputnik Արմենիա
Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T19:03+0400
2025-04-16T19:03+0400
2025-04-16T22:22+0400
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թեհրան
ռաֆայել գրոսի
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87901938_0:73:750:496_1920x0_80_0_0_22026753cdfc6023e74e7e4409021b3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցով ժամանել է Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը նախատեսված է ապրիլի 19-ին Հռոմում` Օմանի միջնորդությամբ:Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և առաջարկել միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել՝ դիվանագիտության ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ հնարավորություն թողնելով միայն երրորդ երկրներով միջնորդավորված երկխոսության համար:Ռուբիոն և Ուիտկոֆը Փարիզում կքննարկեն Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87901938_1:0:750:562_1920x0_80_0_0_ee1634f073dd5d8c3109911fc7ac4d56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թեհրան, ռաֆայել գրոսի, բանակցություն
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թեհրան, ռաֆայել գրոսի, բանակցություն
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Թեհրանում է
19:03 16.04.2025 (Թարմացված է: 22:22 16.04.2025) Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցով ժամանել է Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է
ISNA գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը նախատեսված է ապրիլի 19-ին Հռոմում` Օմանի միջնորդությամբ:
Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և առաջարկել միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել՝ դիվանագիտության ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ հնարավորություն թողնելով միայն երրորդ երկրներով միջնորդավորված երկխոսության համար:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: