https://arm.sputniknews.ru/20250416/inch-tshakatagir-e-spasvum-agn-nakhkin-shenqin-mher-grigvorjann-yndunel-e-martin-ernekjanin-87885555.html
Ինչ ճակատագիր է սպասում ԱԳՆ նախկին շենքին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մարտին Էռնեկյանին
Ինչ ճակատագիր է սպասում ԱԳՆ նախկին շենքին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մարտին Էռնեկյանին
Sputnik Արմենիա
Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, վաճառվել է... 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T15:45+0400
2025-04-16T15:45+0400
2025-04-16T15:56+0400
էդուարդո էռնեկյան
մարտին էռնեկյան
մհեր գրիգորյան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87884568_0:129:1440:939_1920x0_80_0_0_8015656554f113d61564bedaddb1dc57.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին : Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:Նշենք, որ Մարտին Էռնեկյանը հայազգի միլիարդատեր, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկն է: Էդուարդո Էռնեկյանը 2018 թվականին որոշեց օդանավակայանների կառավարումը հանձնել նրան։Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87884568_128:0:1408:960_1920x0_80_0_0_20f0da7fbf9b932bb0f2baea1b57db69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդո էռնեկյան, մարտին էռնեկյան, մհեր գրիգորյան, «զվարթնոց» օդանավակայան
էդուարդո էռնեկյան, մարտին էռնեկյան, մհեր գրիգորյան, «զվարթնոց» օդանավակայան
Ինչ ճակատագիր է սպասում ԱԳՆ նախկին շենքին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մարտին Էռնեկյանին
15:45 16.04.2025 (Թարմացված է: 15:56 16.04.2025) Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, վաճառվել է «Տանգո» ՓԲԸ-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին : Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Նշենք, որ Մարտին Էռնեկյանը հայազգի միլիարդատեր, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկն է: Էդուարդո Էռնեկյանը 2018 թվականին որոշեց
օդանավակայանների կառավարումը հանձնել նրան։
Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։