https://arm.sputniknews.ru/20250416/inch-pajmannervov-e-hnaravvor-hhic-dzkan-artahanumy-em-parzabanum-87856267.html
Ինչ պայմաններով է հնարավոր ՀՀ–ից ձկան արտահանումը ԵՄ. պարզաբանում
Ինչ պայմաններով է հնարավոր ՀՀ–ից ձկան արտահանումը ԵՄ. պարզաբանում
Sputnik Արմենիա
Նախկինում Հայաստանից ԵՄ ձկան արտահանումն ամբողջությամբ արգելված էր, հիմա թույլատրված է, բայց միայն ԵՄ չափանիշներով ստուգում անցնելու և դիմում ներկայացնելու... 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T08:56+0400
2025-04-16T08:56+0400
2025-04-16T08:56+0400
հայաստան
եվրամիություն
ձուկ
արտահանում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961661_0:165:1600:1065_1920x0_80_0_0_31c8fef8af39ee57a33459a016aa28fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ճշտում է` արդյոք հայ արտահանողները կկարողանան ձուկ արտահանել ԵՄ երկրներ առանց կրկնակի հավաստագրման (միայն հայկական հավաստագրում ունենալով):Վերջերս տեսչությունը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից ձկան ներկրումը այն արտադրողների համար, որոնք կգրանցվեն Եվրամիության TRACES տվյալների բազայում (կենդանական ծագման արտադրանքի ոլորտային բազա):Տեսչությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնում է, որ դիմել է Եվրոպայի գործընկերներին, որպեսզի պարզի, թե TRACES համակարգում գրանցված արտահանողի համար միայն հայկական հավաստագրումը բավարար է արդյոք ապրանք մատակարարելու համար՝ առանց եվրոպական հավաստագրում անցնելու։Հարցին, թե արդյոք ԵՄ տեսչական մարմինների ներկայացուցիչները կարող են Հայաստանի ձկնաբուծարաններ այցեր պահանջել, տեսչությունը պատասխանել է, որ նման այցեր հնարավոր են, եթե ԵՄ համապատասխան մարմինները նախապես դիմեն հայկական կողմին, ներկայացնեն այցի նպատակը և քննարկվող հարցերի շրջանակը:Նշենք, որ նախկինում Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ չէր արտահանվում, սակայն այդ սահմանափակումը չէր վերաբերում խեցգետիններին, որոնք արդեն երկար տարիներ արտահանվում են Եվրամիություն։ Այնուամենայնիվ, այստեղ էլ արտահանման հիմնական շուկան Եվրասիական տնտեսական միությունն է։ 2024 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) խեցգետնի արտահանման ծավալը կազմել է 1,9 մլն դոլարից մի փոքր շատ, որից 1,33 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին (մասնավորապես՝ Ռուսաստանին)։ Ընդ որում` 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանումը դեպի ԵՄ կրճատվել է մոտ 20%-ով, իսկ դեպի ԵԱՏՄ աճել է 75%-ով։ Հայկական ձկան արտահանման հիմնական շուկան շարունակում են մնալ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրները։2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961661_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7784cfc04b4fdf85220b321f197fceda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, ձուկ, արտահանում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, եվրամիություն, ձուկ, արտահանում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ինչ պայմաններով է հնարավոր ՀՀ–ից ձկան արտահանումը ԵՄ. պարզաբանում
Նախկինում Հայաստանից ԵՄ ձկան արտահանումն ամբողջությամբ արգելված էր, հիմա թույլատրված է, բայց միայն ԵՄ չափանիշներով ստուգում անցնելու և դիմում ներկայացնելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ճշտում է` արդյոք հայ արտահանողները կկարողանան ձուկ արտահանել ԵՄ երկրներ առանց կրկնակի հավաստագրման (միայն հայկական հավաստագրում ունենալով):
Վերջերս տեսչությունը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից ձկան ներկրումը այն արտադրողների համար, որոնք կգրանցվեն Եվրամիության TRACES տվյալների բազայում (կենդանական ծագման արտադրանքի ոլորտային բազա):
Տեսչությունը, պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնում է, որ դիմել է Եվրոպայի գործընկերներին, որպեսզի պարզի, թե TRACES համակարգում գրանցված արտահանողի համար միայն հայկական հավաստագրումը բավարար է արդյոք ապրանք մատակարարելու համար՝ առանց եվրոպական հավաստագրում անցնելու։
Հարցին, թե արդյոք ԵՄ տեսչական մարմինների ներկայացուցիչները կարող են Հայաստանի ձկնաբուծարաններ այցեր պահանջել, տեսչությունը պատասխանել է, որ նման այցեր հնարավոր են, եթե ԵՄ համապատասխան մարմինները նախապես դիմեն հայկական կողմին, ներկայացնեն այցի նպատակը և քննարկվող հարցերի շրջանակը:
Հիմնական ստուգումները պետք է իրականացնի հենց տեսչությունը, սակայն ԵՄ չափանիշների համաձայն՝ ստուգում անցած ընկերությունները պետք է հայտ ներկայացնեն TRACES համակարգում գրանցվելու համար։ Պայմաններից մեկն այն է, որ ձկան կերերը, որոնք օգտագործվում են ձկնաբուծության մեջ, չպետք է պարունակեն հակաբիոտիկներ և հորմոնալ հավելումներ:
Նշենք, որ նախկինում Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ չէր արտահանվում, սակայն այդ սահմանափակումը չէր վերաբերում խեցգետիններին, որոնք արդեն երկար տարիներ արտահանվում են Եվրամիություն։ Այնուամենայնիվ, այստեղ էլ արտահանման հիմնական շուկան Եվրասիական տնտեսական միությունն է։ 2024 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) խեցգետնի արտահանման ծավալը կազմել է 1,9 մլն դոլարից մի փոքր շատ, որից 1,33 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին (մասնավորապես՝ Ռուսաստանին)։ Ընդ որում` 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանումը դեպի ԵՄ կրճատվել է մոտ 20%-ով, իսկ դեպի ԵԱՏՄ աճել է 75%-ով։ Հայկական ձկան արտահանման հիմնական շուկան շարունակում են մնալ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրները։