https://arm.sputniknews.ru/20250416/gjumru-nvoryntir-hamajnqapety-kvoghm-e-rusastani-het-miutenakan-petutjany-87873821.html
Գյումրու նորընտիր համայնքապետը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը
Գյումրու նորընտիր համայնքապետը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյանը համեմատական անցկացրեց Թուրքահայաստանի և Ռուսահայաստանի միջև։ 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T13:01+0400
2025-04-16T13:01+0400
2025-04-16T13:39+0400
գյումրի
վարդան ղուկասյան
ռուսաստան
հայաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87873443_0:54:670:431_1920x0_80_0_0_5b18a92f9ad142e805d9ff5019c5d136.jpg
Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։«Ես նախևառաջ հայամետ գործիչ եմ, բայց էս 3 մլն ժողովուրդը այս 320 մլն թուրքալեզու ժողովրդի մեջտեղում, որ կանգնած ենք... ես գիտեմ, որ մեր մեծերը` Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից սկսած, որ ասում է` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լույս աշխարհը մտավ» ու ավարտված ինձնով, ուզում ենք նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ տղամարդ լինի, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասել»,–ասաց նա։Միութենական պետությանն անդամակցելու հարց երբեք չի քննարկվել. ՀՀ–ում ՌԴ դեսպանՂուկասյանն ընդգծեց` պետք է հասկանալ, թե ռուսն ինչ է արել Հայաստանի համար, թուրքն ինչ է արել` Թուրքահայաստանի դեպքում` հայը եղել է մորթված, սպանված, քանդված, ավերված, գերեզման էլ չկա, իսկ Ռուսահայաստանի դեպքում ինչ կառուցվել է, այդ 75 տարվա մեջ է կառուցվել (նկատի ունի ԽՍՀՄ–ը)։Նա հիշեց 1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարության և Ռուսաստանի միջև Թիֆլիսում կնքված պայմանագիրը, համաձայն որի` ռուսները պետք է պահեին Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը։Ճշտող հարցին` ի վերջո ինքը կո՞ղմ է միութենական պետությանը, Գյումրու համայնքապետը պատասխանեց` կողմ է Բելառուսի սկզբունքով։2024-ին ՀՀ–ն և ՌԴ–ն շարունակել են կառուցողական հարաբերություններ զարգացնել. Խանդանյան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87873443_22:0:623:450_1920x0_80_0_0_98c85d00c6eb5ff0ea0946fecc5561bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, վարդան ղուկասյան, ռուսաստան, видео, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր
գյումրի, վարդան ղուկասյան, ռուսաստան, видео, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր
Գյումրու նորընտիր համայնքապետը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը
13:01 16.04.2025 (Թարմացված է: 13:39 16.04.2025) Վարդան Ղուկասյանը համեմատական անցկացրեց Թուրքահայաստանի և Ռուսահայաստանի միջև։
Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես նախևառաջ հայամետ գործիչ եմ, բայց էս 3 մլն ժողովուրդը այս 320 մլն թուրքալեզու ժողովրդի մեջտեղում, որ կանգնած ենք... ես գիտեմ, որ մեր մեծերը` Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից սկսած, որ ասում է` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լույս աշխարհը մտավ» ու ավարտված ինձնով, ուզում ենք նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ տղամարդ լինի, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասել»,–ասաց նա։
Ղուկասյանն ընդգծեց` պետք է հասկանալ, թե ռուսն ինչ է արել Հայաստանի համար, թուրքն ինչ է արել` Թուրքահայաստանի դեպքում` հայը եղել է մորթված, սպանված, քանդված, ավերված, գերեզման էլ չկա, իսկ Ռուսահայաստանի դեպքում ինչ կառուցվել է, այդ 75 տարվա մեջ է կառուցվել (նկատի ունի ԽՍՀՄ–ը)։
Նա հիշեց 1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարության և Ռուսաստանի միջև Թիֆլիսում կնքված պայմանագիրը, համաձայն որի` ռուսները պետք է պահեին Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը։
«Նույն ժամանակում կնքվեց Սևրի պայմանագիրը, որ Հայաստանը պետք է լիներ 160 000 ք/կմ, Վիլսոնը դա հաստատեց։ Դրանից մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան ընդհուպ Երևան։ Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, և Հայաստանը դարձավ 9700 ք/կմ։ Եթե ռուսները չգային, ապա 29 800 ք/կմ տարածքը մենք հիմա չէինք ունենա, էլի ռուսները պահեցին։ Սխալ բաներ ունեն, բայց մեր երկիրը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը ոչ թե խաբի ու մի տեղ մի բան պայմանավորվի, մյուս տեղում` մեկ այլ։ Նորմալ մարդ է պետք, այ մարդ»,– ասաց Ղուկասյանը։
Ճշտող հարցին` ի վերջո ինքը կո՞ղմ է միութենական պետությանը, Գյումրու համայնքապետը պատասխանեց` կողմ է Բելառուսի սկզբունքով։