00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի Հաղթանակի օրվա տոնակատարությունն արտերկրում ավելի ընդգրկուն կլինի. Վինոգրադովա

© Sputnik / Anastasia PetrovaՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան
ՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2025
ՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան
Բաժանորդագրվել
Աշխարհի ավելի քան 120 երկրներում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հաշվի առնելով հոբելյանական տարեթիվը՝ այս տարի Մեծ հաղթանակի օրվա միջոցառումները Ռուսաստանի սահմաններից դուրս ավելի ծավալուն կլինեն։ Այս մասին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Ուժը միասնության մեջ է» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Սուխում-Քիշնև-Դուշանբե տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան:
«Մեր տեղեկություններով՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում, հայրենակիցների կազմակերպությունները, համագործակցելով արտերկրում ռուսաստանյան հաստատությունների հետ, խորհրդային զինվորների հուղարկավորման վայրերում կանցկացնեն շաբաթօրյակներ, արարողակարգային միջոցառումներ, համերգներ, ֆոտոցուցահանդեսներ, կինոդիտումներ, մարզական մրցումներ, կշնորհավորեն վետերաններին։ Աշխարհի շատ քաղաքներում նախատեսվում են «Անմահ գնդի» երթեր, ինչպես նաև բազմաթիվ հարակից ակցիաներ՝ Գեորգիևյան ժապավեն, Հիշողության մոմ, Հիշողության այգի, ավտո և մոտոարշավներ»,-նշեց Վինոգրադովան:
Նա նաև հավելեց, որ, հնարավորության դեպքում, կարևոր է աջակցել Հիշատակի այգում իրականացվող ծառատունկին՝ Հաղթանակի կամավորների ավանդական ակցիային: Ի դեպ, աշխարհի շատ երկրներում այս ակցիան արդեն անցկացվել է։
«Բոլոր այդ միջոցառումները, հիշատակի ակցիաները խորհրդանշում են ընդհանուր հիշողությունը նրանց մասին, ովքեր զոհաբերելով իրենց կյանքը՝ պաշտպանելով աշխարհը նացիզմից»,-ընդգծեց Վինոգրադովան:
Իր հերթին, Ռուսաստանցի հայրենակիցների տարածաշրջանային համակարգող խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Ելենա Հակոբյանը նշեց, որ Հայաստանում ակտիվորեն նախապատրաստվում են Հաղթանակի օրվան. ընդ որում, այդ գործընթացին միացել են հանրապետությունում գործող ռուսական բոլոր կազմակերպությունները:
Մայիսի 9-ի տոնի հիմքը, իհարկե, «Անմահ գունդն» է, որը կանցնի Երևանի փողոցներով՝ հասնելով Հաղթանակի զբոսայգի, որտեղ արդեն երեկոյան տեղի կունենա համերգային մեծ ծրագիր: Մայիսի 9-ին «Անմահ գունդը» երթ կիրականացնի նաև Գյումրիում: Ծաղկեպսակների ավանդական տեղադրումից հետո մեծ համերգասրահում կանցկացվի տոնական համերգ:
Դրանից բացի, մարտի 1-ից Հայաստանում դպրոցականների և ուսանողների միջև Հաղթանակի թեմայով անցկացվում է հանրապետական մրցույթ 8 անվանակարգերում՝ էսսեներ, գծանկարների մրցույթ, կիրառական արվեստ, վիկտորինաներ, տեսահոլովակներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 1-ին: Իսկ Հաղթանակի օրը Երևանում և Գյումրիում կկազմակերպվեն օրվան նվիրված մանկական նկարների մեծ ցուցահանդեսներ:
«Մեզ հետ համատեղ նաև Ռուսական տունն է շատ մրցույթներ պատրաստել։ Մեր կազմակերպությունն ամբողջ հանրապետությունում ունի 14 մասնաճյուղ, և այժմ Հայրենական մեծ պատերազմին նվիրված համերգներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքներում և դպրոցներում»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ տեսակամուրջի ընթացքում հայտնեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին:
Լրահոս
0