00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թադևոսյանը դարձել է ԱՊՀ գլխավոր հումանիտար մրցանակի` «Համագործակցության աստղերի» դափնեկիր

© Sputnik / Andranik GhazaryanԷդուարդ Թադևոսյան
Էդուարդ Թադևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
Բաժանորդագրվել
«Համագործակցության աստղը» 2024 թվականի ԱՊՀ գլխավոր հումանիտար մրցանակն է։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Կոմիտասի անվան քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար դարձել է «Համագործակցության աստղեր» մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Այս անվանակարգում մյուս դափնեկիրներն են կոմպոզիտոր, Բելառուսի կոմպոզիտորների միության նախագահ, Մինսկի արվեստի քոլեջի դասախոս Ելենա Ատրաշկևիչը, Ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային կոմիտեի փորձագետ, Ղազախստանի արհեստավորների միության նախագահ Այժան Բեկուլովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ, Ս. Գերասիմովի անվան Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի համալսարանի Տաշքենդի մասնաճյուղի պատվավոր պրոֆեսոր Ռուստամ Սագդուլաևը:
Դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Դենիս Մացուևը «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի է արժանացել մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
Պետք չէ մոռանալ ԱՊՀ-ի մասին․ Պուտինը՝ մասնագետների համար պայմաններ ստեղծելու մասին
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանվել է 2009թ. մայիսի 21-ին՝ ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից: Հումանիտար գործունեության ոլորտում առավել նշանակալի հաջողությունների համար մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին, որոնց նվաճումներն ունեն համաշխարհային մակարդակ և նպաստում են ինչպես ԱՊՀ, այնպես էլ ընդհանուր առմամբ Համագործակցության անդամ երկրներից յուրաքանչյուրի զարգացմանը:
Նախորդ տարիների դափնեկիրներից են Իրինա Ռոդնինան, Ալեքսանդրա Պախմուտովան և Նիկոլայ Դոբրոնրավովը, Սերգեյ Սկրիպկան, Յուրի Տեմիրկանովը, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Գրիգորովիչը, Եվգենի Դոգան և շատ ուրիշներ:
Մրցանակակիրներին շնորհվում է դիպլոմ, պատվո նշան և վկայական: Պարգևավճարի դրամական համարժեքը կազմում է 2 մլն ռուբլի:
Հայաստանը մանկական Դելփյան խաղերում 5 մեդալ և 1 հատուկ մրցանակ է ստացել
Այս տարի բարձր մրցանակին հավակնում էին 8 երկրների 15 թեկնածուներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ԱՊՀ բոլոր անդամ երկրների մշակույթի և կրթության ականավոր գործիչներ: Դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 14-ին Դուշանբեում՝ ԱՊՀ Ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում:
Լրահոս
0