00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքականությունն առևտուր է․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով՝ 2020 թ-ից հետո Հայաստանն առնվազն մի քանի անգամ կանգնած է եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ, պատերազմի մեջ ներքաշելու վերջին փորձերից մեկը 2023թ–ին էր։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վրա։ ՀՀ իշխանությունը, նրա խոսքով, կարողանում է որոշակիորեն կոտրել հայ ժողովրդի մեջ այդ բարդույթները, բացատրել, որ պետք է ապրենք այս տարածաշրջանում մեր հարևանների հետ, և դրան այլընտրանք չկա։ Մինչդեռ Ադրբեջանում դեռ այդ տրամաբանությունը չկա, որ հնարավոր է ապրել մի երկրում՝ առանց արտաքին թշնամի ձևավորելու։
«Կարծում եմ՝ իրենց համար դա է դժվարությունը՝ ոնց ապրել, ոնց պահել էդ իշխանությունը և չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր պրոբլեմների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Բոլորդ մեզ մեղադրում եք Հայաստանի թուլացման, պարտության մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանն իր ներքին ու արտաքին շուկայի համար փորձում է ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրենց վրա»,- ասաց Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
ՀՀ ԱԺ նախագահը վստահ է՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր էր մեկ տարի առաջ էլ ստորագրել, եթե Ադրբեջանում լիներ այդ քաղաքական կամքը, և ոչ միայն։ Պնդում է՝ քաղաքականությունն առևտուր է։
«Դա միջպետական առևտուր է՝ Ադրբեջանը կարող է առևտուր անել Ռուսաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, նույնը պետք է և ինչ-որ ձևով անում են Հայաստանը, Վրաստանը, բոլոր երկրներն անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ ինքը դա համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որ աշխարհն ասում է՝ եղբա՛յր, համաձայնեցված է 17 կետ, ինչի՞ չեք ստորագրում»,- նշեց Սիմոնյանը։
Նա պնդում է՝ աշխարհի տարբեր երկրների կոմից պայմանագրի տեքստի համաձայնեցմանն ուղղված ողջույնները քաղաքական մեսիջներ են՝ ուղղված Ադրբեջանին. «Եղբա՛յր, կնքի՛ր պայմանագիրը, եղբա՛յր, պետք չէ այսպես շարունակել»։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0