https://arm.sputniknews.ru/20250415/menq-bacarum-enq-vendetanery-pashinjany-azhum-nerkajacnum-e-karavarutjan-katarvoghakany-87827189.html
Մենք բացառում ենք վենդետաները. Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնում է կառավարության կատարողականը
Մենք բացառում ենք վենդետաները. Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնում է կառավարության կատարողականը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` 2018–24 թթ. ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T11:14+0400
2025-04-15T11:14+0400
2025-04-15T12:33+0400
վենդետա
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
բյուջեի կատարողական
բյուջե
հհ կառավարություն
կառավարության ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87825849_0:0:850:478_1920x0_80_0_0_5544c620b8a2fad86e8aee3a2ce4a1e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 2018–24 թթ. ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրլ 684 մլրդ դրամ կամ 4, 2 մլրդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։Նրա խոսքով` 2018–24 թթ ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։Ըստ նրա` ՀՀ իշխանությունը պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, այլ ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասինՎաչապետը հայտարարեց, որ արդեն իսկ ավարտված վարույթներով ՀՀ–ին է վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, իսկ 1.7 մլրդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Փաշինյանը նշեց, որ այս ամենը պատկանել են ՀՀ նախկին նախագահներին, նախարարին, համայնքի ղեկավարներին, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անդամների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87825849_140:0:777:478_1920x0_80_0_0_fba0d5d14b95b05c5631da10875721b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենդետա, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), բյուջեի կատարողական, բյուջե, հհ կառավարություն, կառավարության ծրագիր
վենդետա, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), բյուջեի կատարողական, բյուջե, հհ կառավարություն, կառավարության ծրագիր
Մենք բացառում ենք վենդետաները. Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնում է կառավարության կատարողականը
11:14 15.04.2025 (Թարմացված է: 12:33 15.04.2025) ՀՀ վարչապետի խոսքով` 2018–24 թթ. ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 2018–24 թթ. ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրլ 684 մլրդ դրամ կամ 4, 2 մլրդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։
Նրա խոսքով` 2018–24 թթ ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։
«Սա 2011–17 թթ. բյուջեի աճի միջինացված թվերից ավելի է։ Եվ այս աճը համավարակի, պատերազմի տարիներին, որի մեջ ներառված չէ պետական պարտքը, քանի որ այն որպես բյուջեի եկամուտ չի հաշվառվում։ Երբ հայտարարում են, թե թալանածը ետ բերելու մեր խոստումները չենք կատարում, բա այս գումարը օդից ընկա՞վ։ Մենք բացառում ենք վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին, և հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունը պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, այլ ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։
Վաչապետը հայտարարեց, որ արդեն իսկ ավարտված վարույթներով ՀՀ–ին է վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, իսկ 1.7 մլրդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Փաշինյանը նշեց, որ այս ամենը պատկանել են ՀՀ նախկին նախագահներին, նախարարին, համայնքի ղեկավարներին, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անդամների։