https://arm.sputniknews.ru/20250415/kievin-zenq-tramadrelu-hamar-emum-40-mlrd-evrvo-havaqelu-tsragiry-tapalvel-e-zlm-87851292.html
Կիևին զենք տրամադրելու համար ԵՄ–ում 40 մլրդ եվրո հավաքելու ծրագիրը տապալվել է. ԶԼՄ
Կիևին զենք տրամադրելու համար ԵՄ–ում 40 մլրդ եվրո հավաքելու ծրագիրը տապալվել է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Եվրամիության առանցքային երկրներն արգելափակել են եվրոպական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությունը։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T18:48+0400
2025-04-15T18:48+0400
2025-04-15T18:49+0400
կայա կալաս
եվրամիություն
ուկրաինա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/04/60626228_0:0:1600:901_1920x0_80_0_0_bf8c278e493da1859dfad08422873938.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախաձեռնությունը, որը վերաբերում էր Ուկրաինայի համար զենքի լայնածավալ մատակարարումներին, ձախողվել է։ Տեղեկությունը հայտնում է «Publico»–ն։Էստոնիայի նախկին վարչապետը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար նշանակվելուց հետո Ուկրաինայի պատերազմը դարձրել է իր գերակայությունը: Նա առաջարկել էր սպառազինության կանոնավոր և ծավալուն մատակարարումներ ապահովել հատուկ մեխանիզմի շրջանակում, որը Բրյուսելում անվանել են «Կալասի պլան»։ Սակայն նախագիծը լուրջ դիմադրության բախվեց մի շարք պետությունների կողմից, որոնք վախենում են եվրոպական օգնության չափազանց ռազմականացումից։Հավակնոտ նախագծի տապալումից հետո Կայա Կալասն ավելի համեստ առաջարկ ներկայացրեց՝ Ուկրաինա ուղարկել 2 մլն հրետանային արկ (ինչը ենթադրաբար 5 մլրդ եվրո կարժենա), երկրների մասնակցությունն էլ կամավորության սկզբունքով լինի։Եվրոպան ցանկանում է ևս մեկ տարով ձգել Ուկրաինայի հակամարտությունը. ԱՄՆ պետքարտուղար
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/04/60626228_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d57af26f1df28b53da57f9bec961e4ad.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կայա կալաս, եվրամիություն, ուկրաինա, զենք
կայա կալաս, եվրամիություն, ուկրաինա, զենք
Կիևին զենք տրամադրելու համար ԵՄ–ում 40 մլրդ եվրո հավաքելու ծրագիրը տապալվել է. ԶԼՄ
18:48 15.04.2025 (Թարմացված է: 18:49 15.04.2025) Եվրամիության առանցքային երկրներն արգելափակել են եվրոպական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախաձեռնությունը, որը վերաբերում էր Ուկրաինայի համար զենքի լայնածավալ մատակարարումներին, ձախողվել է։ Տեղեկությունը հայտնում է «Publico»–ն։
Լրատվամիջոցը գրում է` ռազմական օգնության հավակնոտ ծրագրով նախատեսվում էր Ուկրաինայի մատակարարումները ֆինանսավորելու համար մինչև 40 մլրդ եվրո դրամագլխով հիմնադրամ ստեղծել, սակայն Եվրամիության առանցքային երկրները՝ Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան, արգելափակել են այդ նախաձեռնությունը։
Էստոնիայի նախկին վարչապետը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար նշանակվելուց հետո Ուկրաինայի պատերազմը դարձրել է իր գերակայությունը: Նա առաջարկել էր սպառազինության կանոնավոր և ծավալուն մատակարարումներ ապահովել հատուկ մեխանիզմի շրջանակում, որը Բրյուսելում անվանել են «Կալասի պլան»։ Սակայն նախագիծը լուրջ դիմադրության բախվեց մի շարք պետությունների կողմից, որոնք վախենում են եվրոպական օգնության չափազանց ռազմականացումից։
Հավակնոտ նախագծի տապալումից հետո Կայա Կալասն ավելի համեստ առաջարկ ներկայացրեց՝ Ուկրաինա ուղարկել 2 մլն հրետանային արկ (ինչը ենթադրաբար 5 մլրդ եվրո կարժենա), երկրների մասնակցությունն էլ կամավորության սկզբունքով լինի։