00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
05:59
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևի չեզոք կարգավիճակ, ՌԴ սահմանների ճանաչում. Նարիշկինը` նպատակների մասին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
Բաժանորդագրվել
Սերգեյ Նարիշկինն ասել է, որ Ռուսաստանը ողջ ծավալով կատարում է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի հետ կապված իր պարտավորությունները, մինչդեռ Ուկրաինան ամեն օր հարվածներ է հասցնում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը ենթադրում է նրա միջուկազերծ կարգավիճակը, խտրական օրենքների վերացումը և ՌԴ սահմանների ինքնիշխանության ճանաչումը։

«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ռազմավարական նպատակներին, դրանք մնում են նույնը. խաղաղության համաձայնագրի պայմանները, անկասկած, նախատեսում են Ուկրաինայի միջուկազերծ, չեզոք կարգավիճակ, ուկրաինական պետության ապառազմականացում և ապազգայնականացում, հետևաբար բոլոր խտրական օրենքների չեղարկում, որոնք ընդունվել են 2014 թվականի պետական ​​հեղաշրջումից հետո»,– այսօր լրագրողներին Մինսկում ասել է Նարիշկինը։

Նա հավելել է, որ Ուկրաինան ևս պետք է անվերապահորեն ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը և ՌԴ ներկայիս տարածքային սահմանները։
Նարիշկինը նաև նշել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարում է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի հետ կապված իր պարտավորությունները, մինչդեռ Ուկրաինան ամեն օր հարվածներ է հասցնում։
Նոր տարածաշրջանների բնակիչների իրավունքները պետք է ապահովվեն՝ անկախ Կիևի կարծիքից. Լավրով
Միևնույն ժամանակ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կարծում է, որ Կիևի ռեժիմը շահագրգռված է շարունակել ռազմական հակամարտությունը՝ իշխանության ղեկին մնալու և իր ժողովրդի առաջ հանցավոր որոշումների համար պատասխանատվություն չկրելու համար։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը ուզում է` հակամարտությունը ռազմական շարունակություն ունենա և հասկանում ենք, թե ինչու: Միայն նման պայմաններում ներկայիս Կիևի իշխանությունը կմնա իր գրասենյակներում և ժողովրդի առջև պատասխանատվություն չի կրի իր հանցավոր որոշումների համար», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0