https://arm.sputniknews.ru/20250415/em-n-aranc-hungariaji-havanutjan-rdi-dem-patzhamijvocner-kirarelu-ughiner-e-pntrum-zlm-87833490.html
ԵՄ-ն առանց Հունգարիայի հավանության ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղիներ է փնտրում. ԶԼՄ
ԵՄ-ն առանց Հունգարիայի հավանության ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղիներ է փնտրում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Առնվազն վեց երկիր քննարկում է պատժամիջոցներն ազգային օրենսդրության ոլորտ տեղափոխելու տարբերակը։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T13:24+0400
2025-04-15T13:24+0400
2025-04-15T14:27+0400
եվրամիություն
ռուսաստան
պատժամիջոցներ
հունգարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/70/54/705418_0:156:2229:1409_1920x0_80_0_0_d161f380cc437173cecb03622b5d4609.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԵՄ մի շարք երկրներ դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունելու ժամանակ Հունգարիայի վետոն շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին։Նրանց տվյալներով՝ առնվազն վեց երկիր քննարկում է պատժամիջոցներն ազգային օրենսդրության ոլորտ տեղափոխելու տարբերակը։ Դա թույլ կտա խուսափել ԵՄ մակարդակով միաձայն հաստատման անհրաժեշտությունից, որը պահանջվում է պատժամիջոցները վեց ամիսը մեկ երկարացնելու համար: Նման քայլ դիտարկող երկրների շարքում մասնավորապես նշվում են Բելգիան և Չեխիան, որոնք նախկինում հակված չէին միությունից դուրս միակողմանի քայլերի։Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, որ անհրաժեշտ է ապահովել պատժամիջոցների ռեժիմի կայունությունը, որովհետև վտանգ կա, որ սահմանափակումներն ապագայում կարող են չերկարաձգվել։ Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ Հունգարիայի կողմից հնարավոր արգելափակումը լուրջ խնդիր կդառնա, սակայն ԵՄ-ն ճանապարհ կգտնի այն շրջանցելու համար։Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ի իրավասությունից դուրս գալու մասին«Politico»-ի տեղեկություններով՝ արդեն իրավական աշխատանքներ են տարվում այնպիսի մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա շրջանցել վետոն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ ոչ բոլոր երկրները կարող են պատժամիջոցների հարցը ազգային հարթություն տեղափոխել, իսկ «առանձին մոտեցումը» կթուլացնի սահմանափակող միջոցների ընդհանուր ազդեցությունը։Բացի այդ, ԵՄ-ում Ուկրաինայի դաշնակիցները զգուշանում են ձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել ԱՄՆ–ի հետ պատժամիջոցների միասնական ճակատը, հատկապես Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին հայտարարությունների ֆոնին:Ավելի վաղ ֆրանսիական «Le Monde»-ը գրել էր, որ ԵՄ–ում քննարկում են, թե ինչպես պահպանել ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 16 փաթեթի գործողությունը հուլիսի 31-ին նախատեսված քվեարկությունից հետո: Հնարավոր քայլերից է ԵՄ–ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից՝ իրավական պետության սկզբունքները սիստեմատիկորեն խախտելու համար: Քննարկվում են նաև քաղաքական և ֆինանսական ճնշման միջոցները, այդ թվում՝ 2024 թվականին Հունգարիային ԵՄ-ի հիմնադրամներից գումարի հատկացման սառեցումը։Բուդապեշտը բազմիցս անհամաձայնություն է հայտնել ԵՄ պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ այդ քաղաքականությունը չի կարողացել հասնել իր նպատակներին և տնտեսական վնաս է հասցրել բուն միությանը։ Միևնույն ժամանակ Հունգարիան իր համար մի շարք բացառությունների է հասել, այդ թվում՝ նավթի և գազի մատակարարման ոլորտում, սակայն ֆորմալ շարունակել է աջակցել սահմանափակող միջոցներին՝ ի նշան ԵՄ գործընկերների հետ համերաշխության:Եթե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա, եվրոպական տնտեսությունը կկործանվի. Սիյարտո
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/70/54/705418_70:0:2157:1565_1920x0_80_0_0_8c00a2ceefbf4a67ce95d4647aa7b322.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, հունգարիա
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, հունգարիա
ԵՄ-ն առանց Հունգարիայի հավանության ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղիներ է փնտրում. ԶԼՄ
13:24 15.04.2025 (Թարմացված է: 14:27 15.04.2025) Առնվազն վեց երկիր քննարկում է պատժամիջոցներն ազգային օրենսդրության ոլորտ տեղափոխելու տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԵՄ մի շարք երկրներ դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունելու ժամանակ Հունգարիայի վետոն շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ առնվազն վեց երկիր քննարկում է պատժամիջոցներն ազգային օրենսդրության ոլորտ տեղափոխելու տարբերակը։ Դա թույլ կտա խուսափել ԵՄ մակարդակով միաձայն հաստատման անհրաժեշտությունից, որը պահանջվում է պատժամիջոցները վեց ամիսը մեկ երկարացնելու համար: Նման քայլ դիտարկող երկրների շարքում մասնավորապես նշվում են Բելգիան և Չեխիան, որոնք նախկինում հակված չէին միությունից դուրս միակողմանի քայլերի։
Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, որ անհրաժեշտ է ապահովել պատժամիջոցների ռեժիմի կայունությունը, որովհետև վտանգ կա, որ սահմանափակումներն ապագայում կարող են չերկարաձգվել։ Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ Հունգարիայի կողմից հնարավոր արգելափակումը լուրջ խնդիր կդառնա, սակայն ԵՄ-ն ճանապարհ կգտնի այն շրջանցելու համար։
«Politico»-ի տեղեկություններով՝ արդեն իրավական աշխատանքներ են տարվում այնպիսի մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա շրջանցել վետոն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ ոչ բոլոր երկրները կարող են պատժամիջոցների հարցը ազգային հարթություն տեղափոխել, իսկ «առանձին մոտեցումը» կթուլացնի սահմանափակող միջոցների ընդհանուր ազդեցությունը։
Բացի այդ, ԵՄ-ում Ուկրաինայի դաշնակիցները զգուշանում են ձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել ԱՄՆ–ի հետ պատժամիջոցների միասնական ճակատը, հատկապես Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին հայտարարությունների ֆոնին:
Ավելի վաղ ֆրանսիական «Le Monde»-ը գրել էր, որ ԵՄ–ում քննարկում են, թե ինչպես պահպանել ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 16 փաթեթի գործողությունը հուլիսի 31-ին նախատեսված քվեարկությունից հետո: Հնարավոր քայլերից է ԵՄ–ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից՝ իրավական պետության սկզբունքները սիստեմատիկորեն խախտելու համար: Քննարկվում են նաև քաղաքական և ֆինանսական ճնշման միջոցները, այդ թվում՝ 2024 թվականին Հունգարիային ԵՄ-ի հիմնադրամներից գումարի հատկացման սառեցումը։
Բուդապեշտը բազմիցս անհամաձայնություն է հայտնել ԵՄ պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ այդ քաղաքականությունը չի կարողացել հասնել իր նպատակներին և տնտեսական վնաս է հասցրել բուն միությանը։ Միևնույն ժամանակ Հունգարիան իր համար մի շարք բացառությունների է հասել, այդ թվում՝ նավթի և գազի մատակարարման ոլորտում, սակայն ֆորմալ շարունակել է աջակցել սահմանափակող միջոցներին՝ ի նշան ԵՄ գործընկերների հետ համերաշխության: