https://arm.sputniknews.ru/20250415/araghchin-fidani-het-qnnarkel-e-amni-ev-irani-anughghaki-banakcutjunneri-harcy-87845833.html
Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը
Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը
Sputnik Արմենիա
Իրանական կողմը թուրքական կողմին հայտնել է Թեհրանի դիրքորոշման մասին։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T16:20+0400
2025-04-15T16:20+0400
2025-04-15T16:20+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
հաքան ֆիդան
թուրքիա
ամն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_6222220a5834bfef69c418735c2efefa.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։Նշվում է, որ չնայած իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների նկատմամբ, սակայն լավատեսորեն է նայում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորություններին:Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_710e4f7d14e5879e6c1e12e183bb9ecb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հաքան ֆիդան, թուրքիա, ամն, միջուկային ծրագիր
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հաքան ֆիդան, թուրքիա, ամն, միջուկային ծրագիր
Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը
Իրանական կողմը թուրքական կողմին հայտնել է Թեհրանի դիրքորոշման մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։
Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։
Նշվում է, որ չնայած իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների նկատմամբ, սակայն լավատեսորեն է նայում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում
կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝
հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: