https://arm.sputniknews.ru/20250414/vorqan-shut-stvoragrvi-ajnqan-lav-irani-ag-pvokhnakharary-hajadrbejanakan-pajmanagri-masin-87810066.html
Որքան շուտ ստորագրվի, այնքան լավ. Իրանի ԱԳ փոխնախարարը` հայ–ադրբեջանական պայմանագրի մասին
Որքան շուտ ստորագրվի, այնքան լավ. Իրանի ԱԳ փոխնախարարը` հայ–ադրբեջանական պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
Իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ ասել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T18:53+0400
2025-04-14T18:53+0400
2025-04-14T18:56+0400
հայաստան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի համար: Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին Regionmonitor.com–ի հետ զրույցում։Նա նշել է, որ Իրանը չի ցանկանում միջամտել երկու երկրների գործերին, սակայն որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է:«Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Իրանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և պատրաստ է անել ամեն բան`հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը»,– ընդգծել է Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը:Ըստ նրա` պետք է թույլ չտալ, որ պատերազմի և հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան:Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հնարավորությանը` իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ ասել է, որ Իրանը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։«Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա»,– հայտարարել է Ռավանչին։Նա համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, քանի որ ռազմական լուծումը իրական լուծում չէ։Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը երկու երկրներին հիշեցրել է, որ ռազմական հարցերը ժամանակավոր են։ Նրա խոսքով` այս դարում որևիցե մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար:Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, խաղաղության պայմանագիր
Որքան շուտ ստորագրվի, այնքան լավ. Իրանի ԱԳ փոխնախարարը` հայ–ադրբեջանական պայմանագրի մասին
18:53 14.04.2025 (Թարմացված է: 18:56 14.04.2025) Իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ ասել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի համար: Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին
Regionmonitor.com–ի հետ զրույցում։
«Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետև երկար տարիներ արյան և թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա»,– ասել է Ռավանչին:
Նա նշել է, որ Իրանը չի ցանկանում միջամտել երկու երկրների գործերին, սակայն որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է:
«Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Իրանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և պատրաստ է անել ամեն բան`հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը»,– ընդգծել է Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը:
Ըստ նրա` պետք է թույլ չտալ, որ պատերազմի և հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հնարավորությանը` իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ ասել է, որ Իրանը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։
«Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա»,– հայտարարել է Ռավանչին։
Նա համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, քանի որ ռազմական լուծումը իրական լուծում չէ։
Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը երկու երկրներին հիշեցրել է, որ ռազմական հարցերը ժամանակավոր են։ Նրա խոսքով` այս դարում որևիցե մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։