00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Зачем нацистам нужен был Наполеон?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուր գնալ, ինչ տեսնել, ինչ ուտել․ Կապանն իր տուրիստական քարտեզը կունենա

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция по теме создания туристической карты в рамках GastroCamp Kapan 2025 (14 апреля 2025). Еревaн
Пресс-конференция по теме создания туристической карты в рамках GastroCamp Kapan 2025 (14 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
Բաժանորդագրվել
Հունիսին տեղական և միջազգային հայտնի խոհարարներ շրջելու են գծված տուրիստական քարտեզով, հավաքագրելու են բաղադրատոմսեր ու ստեղծելու են Կապանի գլխավոր գաստրոայցեքարտը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Սյունիքը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը, սակայն, ամբողջ ծավալով բացահայտված ու իրացված չէ։ «GastroCamp Kapan 2025»-ի նպատակը հենց դա է՝ ոչ միայն բացահայտել Սյունիքի ներուժը, այլև մարքեթինգային առումով այն ճիշտ փաթեթավորել, բրենդավորել ու ներկայացնել թե՛ տեղական, թե՛ միջազգային հանրությանը։
«Gastro Camp Armenia»-ի համահիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանի խոսքով՝ մի օր հասկացան՝ տարիներ շարունակ գրեթե բոլոր մեծ նախագծերն իրականացնում են Երևանում ու հատկապես՝ քաղաքի կենտրոնում, մարզերը կարծես դուրս են մնում այս պատմությունից։ 2019թ․ առաջին անգամ «Gastro Camp»-ն անցկացվեց Կոտայքում, երկու տարի անց՝ Տավուշում՝ արդյունքում ստեղծելով մարզերի տուրիստական քարտեզներ։
«Մարդիկ երբեմն մտածում են, թե մեր նախագիծն ուտելիքի մասին է։ Բայց դա այդպես չէ, սնունդը տուրիստական բուրգի մի մասն է ընդամենը՝ տվյալ վայրի ծեսերով, մշակույթով, պատմական հուշարձաններով և այլն։ Այս նախագիծը ոչ միայն օգնում է բացահայտել այդ ամենը, այլև բիզնես բացերը գտնել ու դրանք լրացնել»,- ասում է Մազմանյանը։
Արդյունքում բիզնես բացերը լրացնելու համար ստեղծվում են հատուկ մենյուներ, դրանք մատուցող ռեստորաններ, այսինքն՝ նոր աշխատեղերի նախադրյալներ են ստեղծվում։
© Sputnik / Aram Nersesyan«GastroCamp Kapan 2025»-ի շրջանակներում տուրիստական ​​քարտեզի ստեղծման վերաբերյալ ասուլիս
Пресс-конференция по теме создания туристической карты в рамках GastroCamp Kapan 2025 (14 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
«GastroCamp Kapan 2025»-ի շրջանակներում տուրիստական ​​քարտեզի ստեղծման վերաբերյալ ասուլիս
Այս տարի հերթը Սյունիքինն ու հատկապես՝ Կապանինն է։ Նախագծի շրջանակում միջոցառումները դեռ նախորդ տարի են մեկնարկել՝ «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսներ, Կապանի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան, վերապատրաստումներ, գործընկերային կապերի հաստատում և այլն։ Այս տարվա ապրիլին էլ պատմաբաններից, մշակութաբաններից, խոհարարներից, մարքեթոլոգներից կազմված խումբը 3-օրյա աշխատաժողով անցկացրեց Կապանում։ Մասնագետների 20-հոգանոց թիմը ինտենսիվ աշխատանքների, մտագրոհների ճանապարհով փորձեցին ստանալ Կապանի տուրիստական քարտեզը։ Օրինակ` խոհարարները գրի են առել տեղացիների բաղադրատոմսերը, պատմաբաններն ու ազգագրագետները դրանց պատմական, մշակութային հենքը հետազոտել, իսկ մարքեթոլոգներն արդեն առաջարկել են՝ ինչպես գրավիչ փաթեթավորել, տուրիստական պրոդուկտ դարձնել այն։
«Սյունիքում, Կապանում պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք տեսնելու համար մարդիկ այնտեղ են հասնում։ Կարևոր է, որ այդ վայրեր այցելելուց բացի մարդիկ նաև ավանդական ուտեստները վայելեն, որովհետև պատմամշակութային միջավայրի մաս են կազմում ոչ միայն եկեղեցիները, բերդերը, այլև այն սննդատեսակները, որոնցով մարդիկ սնվել են հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ»,- նշում է հնագետ Ավետիս Գրիգորյանը, որը ևս աշխատաժողովի մասնագետներից է եղել։
Հենց այդ տուրիստական քարտեզով են ուղղորդվելու արդեն մոտ մեկ ամսից «Gastro Camp Kapan»-ի գլխավոր, մասշտաբային միջոցառման ընթացքում տեղական և միջազգային մասնագետները, նաև Միշլենի աստղ ունեցող խոհարարները՝ շրջելու քարտեզի բնակավայրերով, հավաքագրելու Սյունիքի պատմական բաղադրատոմսերը։
«Երբ գնում ես երկիր, քեզ համար երկիրը տպավորվում է այն մարդկանցով, որ հանդիպել ես, ճարտարապետությամբ և խոհանոցով»,- նշում է «Gastro Camp Armenia»-ի համահիմնադիր Արայիկ Ամզայանը՝ նշելով, որ իրենց նպատակն է՝ ամեն մարզ և տարածաշրջան իր գաստրոնոմիկ առաջարկն ունենա։
© Sputnik / Aram NersesyanԱրայիկ Ամզայանը
Соучредитель Gastro Camp Armenia Араик Амзаян на пресс-конференции по теме создания туристической карты в рамках GastroCamp Kapan 2025 (14 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
Արայիկ Ամզայանը
«Gastro Camp Kapan»-ի գլխավոր, եզրափակիչ միջոցառում- արշավը մեկնարկելու է հունիսին Սյունիքի դարպասների մոտ։ Հավաքագրված բաղադրատոմսերով խոհարարները Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում մատուցելու են յուրահատուկ, ավանդական ընթրիք, ապա հավաքագրված բաղադրատոմսերով ստեղծելու են կապանյան մենյուն՝ գլխավոր գաստրոայցեքարտերից մեկը։
Լրահոս
0