https://arm.sputniknews.ru/20250414/siriaji-despany-apastan-e-khndrel-rusastanic-87812771.html
Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ
Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջաաֆարին տեղեկացվել է Դամասկոս հետ կանչվելու մասին։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T19:35+0400
2025-04-14T19:35+0400
2025-04-14T19:41+0400
սիրիա
ռուսաստան
դեսպան
ապաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58301794_0:0:1600:901_1920x0_80_0_0_cca047ed97bb10a1c2c78cbedba7ffd6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –- Sputnik. Մոսկվայում Սիրիայի դեսպան 69-ամյա Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իր աղբյուրին։Դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ իր առաքելությունն ավարտող դիվանագետը պաշտոն է ստացել Դամասկոսի կենտրոնական վարչակազմում. «Հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝Դամասկոսի վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են Ձեզ, Սիրիային անհրաժեշտ է Ձեր դիվանագիտական փորձը»։SANA գործակալության տեղեկություններով՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է կադրային ռոտացիայի շրջանակում Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում առաքելություն իրականացնող դեսպաններին:Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Ռուսաստանում դեսպանատունը։ ԶԼՄ–ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունն այն է, որ Ջաֆարին պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։Զինված ամբոխն այրել է Բաշար Ասադի հոր գերեզմանը. տեսանյութՍիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58301794_345:15:1458:850_1920x0_80_0_0_ec2265fc029ad897fce9894a397819cc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ռուսաստան, դեսպան, ապաստան
սիրիա, ռուսաստան, դեսպան, ապաստան
Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ
19:35 14.04.2025 (Թարմացված է: 19:41 14.04.2025) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջաաֆարին տեղեկացվել է Դամասկոս հետ կանչվելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –- Sputnik. Մոսկվայում Սիրիայի դեսպան 69-ամյա Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը` հղում անելով իր աղբյուրին։
Դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ իր առաքելությունն ավարտող դիվանագետը պաշտոն է ստացել Դամասկոսի կենտրոնական վարչակազմում. «Հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝Դամասկոսի վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են Ձեզ, Սիրիային անհրաժեշտ է Ձեր դիվանագիտական փորձը»։
SANA գործակալության տեղեկություններով՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է կադրային ռոտացիայի շրջանակում Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում առաքելություն իրականացնող դեսպաններին:
Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Ռուսաստանում դեսպանատունը։ ԶԼՄ–ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունն այն է, որ Ջաֆարին պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և
լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ: