https://arm.sputniknews.ru/20250414/rd-um-siriaji-despany-herqel-e-rusastanic-apastan-hajcelu-masin-lurery-87814559.html
ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը
ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը
Sputnik Արմենիա
Այսօր ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջաֆարը ՌԴ-ից քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T21:06+0400
2025-04-14T21:06+0400
2025-04-14T21:13+0400
սիրիա
դեսպան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1827/41/18274107_0:0:1600:901_1920x0_80_0_0_c98c9282e3e80aef551ed654aef3f5e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՌԴ–ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը։«Ոչ, դա սխալ լուր է։ Ես զարմացած եմ, թե որտեղից է նման հաղորդագրություն հայտնվել»,-ասել է նա հեռախոսազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է ռուսական իշխանություններին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիվանագետն ավարտում է իր առաքելությունը և պաշտոն է ստացել Դամասկոսի վարչակազմում: Դեսպանատան Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝ Դամասկոսի կենտրոնական վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են ձեզ, Սիրիային պետք է ձեր դիվանագիտական փորձը»։Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Սիրիայի դեսպանությունը Ռուսաստանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունը Ջաֆարիից այն պատճառով է, որ նա պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը և մեկնեց Ռուսաստան, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1827/41/18274107_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4242b8615df316757d5c977a26f67ab9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, դեսպան, ռուսաստան
ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը
21:06 14.04.2025 (Թարմացված է: 21:13 14.04.2025) Այսօր ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջաֆարը ՌԴ-ից քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՌԴ–ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը։
«Ոչ, դա սխալ լուր է։ Ես զարմացած եմ, թե որտեղից է նման հաղորդագրություն հայտնվել»,-ասել է նա հեռախոսազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է ռուսական իշխանություններին։
Ավելի վաղ
հաղորդվել էր, որ դիվանագետն ավարտում է իր առաքելությունը և պաշտոն է ստացել Դամասկոսի վարչակազմում: Դեսպանատան Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝ Դամասկոսի կենտրոնական վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են ձեզ, Սիրիային պետք է ձեր դիվանագիտական փորձը»։
SANA-ի տեղեկություններով՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում երկրի դեսպաններին՝ կադրային ռոտացիայի շրջանակներում:
Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Սիրիայի դեսպանությունը Ռուսաստանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունը Ջաֆարիից այն պատճառով է, որ նա պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը և մեկնեց Ռուսաստան, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար։