https://arm.sputniknews.ru/20250414/pvop-astgh-qeti-perin-bezvosi-harsnacun-u-evs-4-kanajq-tiezerq-en-trel-87807491.html
Փոփ աստղ Քեթի Փերին, Բեզոսի հարսնացուն ու ևս 4 կանայք տիեզերք են թռել
Փոփ աստղ Քեթի Փերին, Բեզոսի հարսնացուն ու ևս 4 կանայք տիեզերք են թռել
Sputnik Արմենիա
Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում: 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T18:30+0400
2025-04-14T18:30+0400
2025-04-14T19:40+0400
տիեզերք
կին
ջեֆ բեզոս
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/2078/08/20780886_0:0:2568:1446_1920x0_80_0_0_bee5ed697597609630f2f9412f4d4342.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Փոփ աստղ Քեթի Փերին հինգ այլ կանանց հետ տիեզերք է թռել «Amazon» առցանց հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերության «New Shepard» հրթիռով։Թռիչքին մասնակցել են նաև Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, NASA-ի նախկին ինժեներ Այշա Բոուն, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:Թռիչքը, որը մեկնարկել է Տեխասի տիեզերակայանից, տևել է մոտ 11 րոպե: Այս ընթացքում տիեզերանավը հասել է ավելի քան 100 կմ բարձրության՝ հատելով տիեզերքի հետ սահմանը և անձնակազմին նվիրելով անկշռելիության մի քանի ակնթարթ: Վայրէջքը կատարվել է պարաշյուտների օգնությամբ, իսկ կրող-հրթիռը ավտոմատ իջել է արձակման հարթակի մերձակայքում:Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում և ներկայացրել է իր ազդականչը՝ «Փետուր» («Feather»):Հատկանշական է, որ թռիչքը կայացել է տիեզերական զբոսաշրջության բացասական ազդեցության մասին քննարկումների ֆոնին։ Թեև «Blue Origin»-ը հայտարարում է, որ հրթիռի շարժիչը միայն ջրի գոլորշի է արձակում՝ առանց ածխածին արտանետելու, փորձագետները նշում են, որ վառելիքի այրման արդյունքում առաջացած ջրի գոլորշին և ազոտի օքսիդները կարող են խաթարել մթնոլորտի քիմիական կազմը և ոչնչացնել օզոնի շերտը:Նման թռիչքների տոմսի արժեքը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ տեղ ամրագրելու կանխավճարը 150 հազար դոլար է։ Մասնակից կանայք անցել են երկօրյա նախապատրաստում, որը ներառում է զրոյական ծանրության պայմաններում անվտանգության տեխնիկայի և գործողությունների ուսուցում:Թռիչքը ոչ միայն տեխնոլոգիական, այլև խորհրդանշական քայլ էր, որն ընդգծում է տիեզերքի հետազոտման գործում կանանց դերը և ուշադրություն է հրավիրում մասնավոր տիեզերական արդյունաբերության ապագայի վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2078/08/20780886_0:0:2466:1849_1920x0_80_0_0_78e648f056e543f46610fad78a712d38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիեզերք, կին, ջեֆ բեզոս, հրթիռ
տիեզերք, կին, ջեֆ բեզոս, հրթիռ
Փոփ աստղ Քեթի Փերին, Բեզոսի հարսնացուն ու ևս 4 կանայք տիեզերք են թռել
18:30 14.04.2025 (Թարմացված է: 19:40 14.04.2025) Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Փոփ աստղ Քեթի Փերին հինգ այլ կանանց հետ տիեզերք է թռել «Amazon» առցանց հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերության «New Shepard» հրթիռով։
Թռիչքին մասնակցել են նաև Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, NASA-ի նախկին ինժեներ Այշա Բոուն, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:
«Տիեզերքը վերջապես գլամուրային կլինի», - ասել է Քեթի Փերին «Elle» ամսագրի հետ զրույցում։
Թռիչքը, որը մեկնարկել է Տեխասի տիեզերակայանից, տևել է մոտ 11 րոպե: Այս ընթացքում տիեզերանավը հասել է ավելի քան 100 կմ բարձրության՝ հատելով տիեզերքի հետ սահմանը և անձնակազմին նվիրելով անկշռելիության մի քանի ակնթարթ: Վայրէջքը կատարվել է պարաշյուտների օգնությամբ, իսկ կրող-հրթիռը ավտոմատ իջել է արձակման հարթակի մերձակայքում:
Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում և ներկայացրել է իր ազդականչը՝ «Փետուր» («Feather»):
Հատկանշական է, որ թռիչքը կայացել է տիեզերական զբոսաշրջության բացասական ազդեցության մասին քննարկումների ֆոնին։ Թեև «Blue Origin»-ը հայտարարում է, որ հրթիռի շարժիչը միայն ջրի գոլորշի է արձակում՝ առանց ածխածին արտանետելու, փորձագետները նշում են, որ վառելիքի այրման արդյունքում առաջացած ջրի գոլորշին և ազոտի օքսիդները կարող են խաթարել մթնոլորտի քիմիական կազմը և ոչնչացնել օզոնի շերտը:
Նման թռիչքների տոմսի արժեքը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ տեղ ամրագրելու կանխավճարը 150 հազար դոլար է։ Մասնակից կանայք անցել են երկօրյա նախապատրաստում, որը ներառում է զրոյական ծանրության պայմաններում անվտանգության տեխնիկայի և գործողությունների ուսուցում:
Թռիչքը ոչ միայն տեխնոլոգիական, այլև խորհրդանշական քայլ էր, որն ընդգծում է տիեզերքի հետազոտման գործում կանանց դերը և ուշադրություն է հրավիրում մասնավոր տիեզերական արդյունաբերության ապագայի վրա: