https://arm.sputniknews.ru/20250414/puchikner-u-atelutjan-khvosqvov-tghter-arcakhcineri-akcian-sharunakvec-datakhazutjan-mvot-87795547.html
Փուչիկներ ու ատելության խոսքով թղթեր. արցախցիների ակցիան շարունակվեց դատախազության մոտ
Փուչիկներ ու ատելության խոսքով թղթեր. արցախցիների ակցիան շարունակվեց դատախազության մոտ
Sputnik Արմենիա
Արցախցիները պնդում են, որ ամեն օր ատելության խոսքի են բախվում, սակայն իշխանությունները և դատախազությունը ոչինչ չեն ձեռնարկում։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T13:35+0400
2025-04-14T13:35+0400
2025-04-15T15:17+0400
հայաստան
արցախ
արցախցի
հհ դատախազություն
փուչիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87792401_0:0:1281:720_1920x0_80_0_0_130fe3f81a163c64462ec8558d6a6e9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում արցախցին ամեն օր բախվում է օրեցօր աճող ատելության ալիքին, սակայն ատելության խոսք տարածողները մնում են անպատիժ։ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց արցախցի Տաթև Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիներն ի նշան բողոքի հավաքվել են ԱԳՆ–ի շենքի դիմաց և պահանջում են, որ Արցախի էջը չփակվի. քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրը։ Արցախցիներն ԱԳՆ–ի մոտ այրեցին ՔՊ–ի` 2021 թվականի նախընտրական ծրագիրը։Տաթև Խաչատրյանի խոսքով` արդեն տևական ժամանակ է, ինչ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց ՀՀ դատախազությունը մինչև այս պահը չի դատապարտել, առավել ևս օրենքի սահմանում չի պատժել ատելության խոսք տարածողներին։ Դատախազությունն իր անգործությամբ նպաստել է, որ ատելության խոսքի ալիքն ավելի մեծանա։«Կա շատ մեծ վախ, որ արցախցիների հանդեպ քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել, ընդհուպ եղբայրասպանության։ Դա խայտառակ վիճակ է, որին չպետք է հասնել»,–ասաց Խաչատրյանը։Ակցիային ներկա Սաիդա Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ եթե այսօր մի արցախցի որևէ վատ արարք է անում, դա պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա. իշխանության ներկայացուցիչները հենց իրենք են ատելության խոսք տարածում։Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն էլ հիշեցրեց, որ մարտադաշտում, «Եռաբլուրում» չկա արցախցի ու հայաստանցի տարանջատում, կա հայ ազգ և նրանք, ովքեր տարանջատում են մտցնում թշնամի են հայ ազգի համար։Ակցիայի վերջում արցախցիները փուչիկների օգնությամբ վերև բարձրացրին պետական պաշտոնյաների կողմից ատելության խոսքի ամենազզվելի օրինակներով լրացված թուղթը` բոլորին ցույց տալով, որ նրանց խոսքերը ոչինչ չեն նշանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87792401_148:0:1108:720_1920x0_80_0_0_8c92be644f97d2be671a7194a615751f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, արցախցի, հհ դատախազություն, փուչիկ, видео
հայաստան, արցախ, արցախցի, հհ դատախազություն, փուչիկ, видео
Փուչիկներ ու ատելության խոսքով թղթեր. արցախցիների ակցիան շարունակվեց դատախազության մոտ
13:35 14.04.2025 (Թարմացված է: 15:17 15.04.2025) Արցախցիները պնդում են, որ ամեն օր ատելության խոսքի են բախվում, սակայն իշխանությունները և դատախազությունը ոչինչ չեն ձեռնարկում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում արցախցին ամեն օր բախվում է օրեցօր աճող ատելության ալիքին, սակայն ատելության խոսք տարածողները մնում են անպատիժ։ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց արցախցի Տաթև Խաչատրյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ արցախցիներն ի նշան բողոքի հավաքվել են ԱԳՆ–ի շենքի դիմաց և պահանջում են, որ Արցախի էջը չփակվի. քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրը։ Արցախցիներն ԱԳՆ–ի մոտ այրեցին ՔՊ–ի` 2021 թվականի նախընտրական ծրագիրը։
Տաթև Խաչատրյանի խոսքով` արդեն տևական ժամանակ է, ինչ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց ՀՀ դատախազությունը մինչև այս պահը չի դատապարտել, առավել ևս օրենքի սահմանում չի պատժել ատելության խոսք տարածողներին։ Դատախազությունն իր անգործությամբ նպաստել է, որ ատելության խոսքի ալիքն ավելի մեծանա։
«Կա շատ մեծ վախ, որ արցախցիների հանդեպ քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել, ընդհուպ եղբայրասպանության։ Դա խայտառակ վիճակ է, որին չպետք է հասնել»,–ասաց Խաչատրյանը։
Ակցիային ներկա Սաիդա Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ եթե այսօր մի արցախցի որևէ վատ արարք է անում, դա պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա. իշխանության ներկայացուցիչները հենց իրենք են ատելության խոսք տարածում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն էլ հիշեցրեց, որ մարտադաշտում, «Եռաբլուրում» չկա արցախցի ու հայաստանցի տարանջատում, կա հայ ազգ և նրանք, ովքեր տարանջատում են մտցնում թշնամի են հայ ազգի համար։
«Դատախազության պարտականությունն է պատասխանատվության ենթարկել արցախցիների հանդեպ ատելություն տարածողներին։ Իշխանություններն ատելություն սերմանելով` ուզում են իրենց մեղքերը գցել ժողովրդի վրա։ Չի՛ ստացվելու։ Անընդհատ ասում են` Արցախի թալանչի իշխանություններն այս կամ այն կոռուպցիան են արել... ու խոսում են այն մարդիկ, որոնք շարունակում են այդ թալանը։ Դուք թալանել եք իմ երկիրը, Արցախը ծախել եք, դե դրա պատասխանը տվեք։ Անուն առ անուն բացահայտեք ձեր ասած թալանչիներին, հիմնավորեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանի սկիզբն ու վերջը, նրանց անունները։ Պետք չէ այդ թալանի խոսքի տակ ատելություն մտցնել ժողովրդի մեջ, թե գնացեք, ձեր թալանչի իշխանություններից պահանջեք»,–ասաց Իսրայելյանը։
Ակցիայի վերջում արցախցիները փուչիկների օգնությամբ վերև բարձրացրին պետական պաշտոնյաների կողմից ատելության խոսքի ամենազզվելի օրինակներով լրացված թուղթը` բոլորին ցույց տալով, որ նրանց խոսքերը ոչինչ չեն նշանակում։