https://arm.sputniknews.ru/20250414/italian-hamadzajnel-e-hrvomum-amn-i-ev-irani-mijev-banakcutjunneri-erkrvord-puli-anckacmany-87803676.html
Իտալիան համաձայնել է Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը
Իտալիան համաձայնել է Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը
Sputnik Արմենիա
Հարցումը ստացվել է Օմանի միջնորդությամբ, և Իտալիան դրական պատասխան է տվել։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T17:09+0400
2025-04-14T17:09+0400
2025-04-14T17:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
իտալիա
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55650403_0:0:1601:901_1920x0_80_0_0_7b467bcd1f8b8825b6c334e2f02d4b59.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Իտալիան համաձայնել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Հռոմում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտնել է երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:Նրա խոսքով՝ հարցումը ստացվել է Օմանի միջնորդությամբ, և Իտալիան դրական պատասխան է տվել։Նա հավելել է, որ Իտալիայում նման բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և երկիրը կշարունակի աջակցել խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ շփումները կառուցողական են բնութագրել։ Արաղչին միջնորդության համար շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին և հաստատել, որ երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել ապրիլի 19-ին Հռոմում:Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը նույնպես հաստատել է բանակցությունների վայրն ու ամսաթիվը: Արաղչին կմեկնի Մոսկվա՝ քննարկելու ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների արդյունքներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Մարտին նա գործարքի առաջարկով նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ մերժման դեպքում սպառնալով ռազմական պատասխանով: Թեհրանից ստացված պատասխանը բացառել է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ թողնելով միայն միջնորդավորված երկխոսության հնարավորություն:2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև կնքված միջուկային գործարքը նախատեսում էր պատժամիջոցների վերացում միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել իր պարտավորություններից:
իրանի իսլամական հանրապետություն
իտալիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55650403_71:0:1494:1067_1920x0_80_0_0_a50a67e2c499caaf8dc36757af0f99a6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իտալիա, ամն, բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն, իտալիա, ամն, բանակցություն
Իտալիան համաձայնել է Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը
Հարցումը ստացվել է Օմանի միջնորդությամբ, և Իտալիան դրական պատասխան է տվել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Իտալիան համաձայնել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Հռոմում։ Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտնել է երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:
Նրա խոսքով՝ հարցումը ստացվել է Օմանի միջնորդությամբ, և Իտալիան դրական պատասխան է տվել։
«Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումներ, որոնք կարող են դրական արդյունքներ բերել, հատկապես միջուկային խնդրի շուրջ», - Askanews գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Տայանին:
Նա հավելել է, որ Իտալիայում նման բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և երկիրը կշարունակի աջակցել խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:
ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ շփումները կառուցողական են բնութագրել։ Արաղչին միջնորդության համար շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին և հաստատել, որ երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել ապրիլի 19-ին Հռոմում:
Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը նույնպես հաստատել է բանակցությունների վայրն ու ամսաթիվը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Մարտին նա գործարքի առաջարկով նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ մերժման դեպքում սպառնալով ռազմական պատասխանով: Թեհրանից ստացված պատասխանը բացառել է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ թողնելով միայն միջնորդավորված երկխոսության հնարավորություն:
2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև կնքված միջուկային գործարքը նախատեսում էր պատժամիջոցների վերացում միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել իր պարտավորություններից: