00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը Հռոմում ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին

© Sputnik / Aram NersesyanԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին  - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
Բաժանորդագրվել
Բանակցությունները կրկին կկայանան Օմանի սուլթանության միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի- Sputnik. Իրանի պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս շաբաթ Հռոմում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Արաղչիի խոսքով՝ բանակցությունները կրկին կկայանան Օմանի Սուլթանության միջնորդությամբ։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Մասքաթում կայացած առաջին հանդիպումը «գերազանց» է անցել, իսկ քննարկման հիմնական թեման եղել է իրանական միջուկային դոսյեն:
Մասքաթում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Աբբաս Արաղչիի միջև: Երկու կողմն էլ հանդիպումը որակել են կառուցողական և դրական: Իրանի ԱԳ նախարարն առանձին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսաիդիին պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակմանն աջակցելու համար:
Բանակցությունների երկրորդ փուլը նշանակված է շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին: Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հաստատել էր, որ Հռոմը դրական է պատասխանել բանակցություններ անցկացնելու հարցմանը: Այս տեղեկությունը հաստատել էր նաև Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
Լրահոս
0