https://arm.sputniknews.ru/20250414/anii-patmakan-kamrji-verakangman-hamar-masnagetnery-handipel-en-stambulum-rubinjan-87804164.html
Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում. Ռուբինյան
Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում. Ռուբինյան
Sputnik Արմենիա
Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացմանը` ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս հարցով որևէ նորություն չկա։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T17:16+0400
2025-04-14T17:16+0400
2025-04-14T18:27+0400
սերդար քըլըչ
ռուբեն ռուբինյան
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56587038_0:0:1600:901_1920x0_80_0_0_ddeffc3f2d206503af5b6dc47709a91a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Անիի պատմական կամրջի վերականգման համար Ստամբուլում վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։Նա անդրադարձել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի շրջանակում իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպմանը։Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացմանը` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս հարցով որևէ նորություն չկա։«Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի իր պայմանավորվածությունը. մենք վերանորոգել ենք կամուրջը և սպասում ենք, որ Թուրքիան կատարի իր պայմանավորվածությունը»,– ընդգծեց նա։Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ռուբինյանը ևս մեկ անգամ նշեց, որ հայկական կողմը պնդում է, որ հենց վաղը կարող է Թուրքիայի հետ ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ` առանց որևէ նախապայմանի։Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը մինչ այս պահը որևէ արձագանք դեռ չի տվել, ձգձում է ու զուգահեռ կրակոցներ է արձակում սահմանին, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, իսկ մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»։Հիշեցնենք, որ ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվեց դիվանագիտական համաժողով, որին ՀՀ–ից մասնակցեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում տեղի ունեցավ նաև Հայաստանի և Թուքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի միջև։Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է. հայտնի է` ինչ են քննարկել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56587038_150:0:1574:1068_1920x0_80_0_0_d56e42f277789b148a8d102dde17377e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան, հայաստան, թուրքիա
սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան, հայաստան, թուրքիա
Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում. Ռուբինյան
17:16 14.04.2025 (Թարմացված է: 18:27 14.04.2025) Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացմանը` ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս հարցով որևէ նորություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Անիի պատմական կամրջի վերականգման համար Ստամբուլում վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Նա անդրադարձել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի շրջանակում
իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպմանը։
«Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը։ Դրանց մի մասը իրագործված է, մի մասը` ոչ»,– նշեց Ռուբինյանը։
Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացմանը` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս հարցով որևէ նորություն չկա։
«Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի իր պայմանավորվածությունը. մենք վերանորոգել ենք կամուրջը և սպասում ենք, որ Թուրքիան կատարի իր պայմանավորվածությունը»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ռուբինյանը ևս մեկ անգամ նշեց, որ հայկական կողմը պնդում է, որ հենց վաղը կարող է Թուրքիայի հետ ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ` առանց որևէ նախապայմանի։
«Բացի այդ, Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ պայմանագիրը։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ` դրա ստորագրման վայրի, ժամկետի հետ կապված»,– ասաց Ռուբինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը մինչ այս պահը որևէ արձագանք դեռ չի տվել, ձգձում է ու զուգահեռ կրակոցներ է արձակում սահմանին, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, իսկ մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվեց դիվանագիտական համաժողով, որին
ՀՀ–ից մասնակցեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում
հանդիպում տեղի ունեցավ նաև Հայաստանի և Թուքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի միջև։