https://arm.sputniknews.ru/20250414/adts-n-mvoldvovaji-qaghaqacu-e-dzerbakalel-vory-rumber-er-berel-rd--87780279.html
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԴԾ-ն մանրամասներ է ներկայացնում նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T09:51+0400
2025-04-14T09:51+0400
2025-04-14T10:05+0400
ռուսաստան
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87779994_0:0:1280:721_1920x0_80_0_0_64ea6bed3a7f551a805d30ace143aa78.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ տարածքում։Նրանցից մեկը՝ Մարիուս Պրունյանուն շրջանցիկ ճանապարհով՝ Լատվիայով, ռումբեր էր բերել ՌԴ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։ՌԴ հատուկ ծառայության տվյալներով՝ Պրունյանուն «2023 թվականի դեկտեմբերին հավաքագրվել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակցի կողմից, նրան տրվել էր «Մաքս» կեղծանունը և ուղարկվել Մոլդովա՝ Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար։«Ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով 2024 թվականին մեղադրյալը Ռուսաստան է ժամանել նշված մեքենայով՝ Մոլդովա-Ռումինիա-Հունգարիա-Սլովակիա-Լեհաստան-Լիտվա-Լատվիա երթուղով՝ Վոլգոգրադում և Սարատովում գտնվող թաքստոցներում խոցման միջոցներ տեղադրելու համար, սակայն ձերբակալվել է անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից: Ուկրաինայի հատուկ ծառայությունների մտահղացմամբ բերված պայթուցիկ սարքերը պետք է կիրառվեին ՌԴ–ում դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – հայտնում է ԱԴԾ-ն։Նշվում է, որ ԱԴԾ Քննչական վարչությունը քրեական գործեր է հարուցել Պրունյանուի նկատմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահպանման և փոխադրման հոդվածների հատկանիշներով։ԱԴԾ-ն ձերբակալել է նաև Եվգենի Քուրդօղլուին. նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պատրաստվում էր պայթեցնել ջրի պոմպակայանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87779994_171:0:1132:721_1920x0_80_0_0_aab673b9530dedf36b01b16cb85ce790.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ռուսաստան, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում
09:51 14.04.2025 (Թարմացված է: 10:05 14.04.2025) ՌԴ ԱԴԾ-ն մանրամասներ է ներկայացնում նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ տարածքում։
Նրանցից մեկը՝ Մարիուս Պրունյանուն շրջանցիկ ճանապարհով՝ Լատվիայով, ռումբեր էր բերել ՌԴ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Պարզվել է, որ 2022-2023 թվականներին Պրունյանուն ՌԴ ԶՈւ–ի դեմ մարտական գործողությունների է մասնակցել հատուկ գործողությունների ուժերի հատուկ միջոցառումների կենտրոնի (զորամաս A1737) և Ուկրաինայի զինված ուժերի Ինտերնացիոնալ լեգեոնի (զորամաս 3449) կազմում ԴԺՀ–ի Բախմուտի շրջանում»,- նշում է ԱԴԾ–ն։
ՌԴ հատուկ ծառայության տվյալներով՝ Պրունյանուն «2023 թվականի դեկտեմբերին հավաքագրվել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակցի կողմից, նրան տրվել էր «Մաքս» կեղծանունը և ուղարկվել Մոլդովա՝ Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար։
«Ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով 2024 թվականին մեղադրյալը Ռուսաստան է ժամանել նշված մեքենայով՝ Մոլդովա-Ռումինիա-Հունգարիա-Սլովակիա-Լեհաստան-Լիտվա-Լատվիա երթուղով՝ Վոլգոգրադում և Սարատովում գտնվող թաքստոցներում խոցման միջոցներ տեղադրելու համար, սակայն ձերբակալվել է անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից: Ուկրաինայի հատուկ ծառայությունների մտահղացմամբ բերված պայթուցիկ սարքերը պետք է կիրառվեին ՌԴ–ում դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – հայտնում է ԱԴԾ-ն։
Նշվում է, որ ԱԴԾ Քննչական վարչությունը քրեական գործեր է հարուցել Պրունյանուի նկատմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահպանման և փոխադրման հոդվածների հատկանիշներով։
ԱԴԾ-ն ձերբակալել է նաև Եվգենի Քուրդօղլուին. նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պատրաստվում էր պայթեցնել ջրի պոմպակայանը։