https://arm.sputniknews.ru/20250413/ukrainan-amni-hamar-pvoqr-hetaqrqrutjun-e-vori-masin-kmvoranan-4-vajrkjanum-simvonjan-87775169.html
Ուկրաինան ԱՄՆ–ի համար փոքր «հետաքրքրություն» է, որի մասին կմոռանան 4 վայրկյանում. Սիմոնյան
Ուկրաինան ԱՄՆ–ի համար փոքր «հետաքրքրություն» է, որի մասին կմոռանան 4 վայրկյանում. Սիմոնյան
Sputnik Արմենիա
RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որամերիկացիներն ավելի շատ մտահոգված են հիփոթեքի վճարման խնդրով և բժշկական... 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T19:00+0400
2025-04-13T19:00+0400
2025-04-13T19:02+0400
մարգարիտա սիմոնյան
ամն
եվրոպա
ուկրաինա
ռուսաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87774343_0:0:1276:718_1920x0_80_0_0_9cbe7acb4ec64451bdf39abfe376fd0d.jpg
Ուկրաինայի հետ հակամարտությունը Ռուսաստանի ցավն ու վիշտն է, իսկ ԱՄՆ-ի համար դա ընդամենը մանրադրամ է, որի մասին ամերիկացիները շատ շուտով կմոռանան։ Նման տեսակետ է հայտնել RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏՎՑ-ի «Իմանալու իրավունք» հաղորդման եթերում։RT-ի գլխավոր խմբագիրը, լավ ճանաչելով ամերիկացիներին, վստահ է, որ նրանք ավելի շատ մտահոգված են հիփոթեքի վճարման խնդրով և բժշկական ապահովագրությամբ, քան Ուկրաինայի ճակատագրով։ Նրա խոսքով՝ ամերիկացիներին ավելի շատ մտահոգում է գործազրկությունը, «սարսափելի» ապահովագրական ընկերությունները և IRS-ի (Internal Revenue Service՝ ԱՄՆ հարկային ծառայություն) հարկային ծառայողները:«Նրանք չեն մոռանա այն մասին, որ Ամերիկան աշխարհի բոլոր զարգացած երկրներից միակ երկիրն է, որտեղ կանանց մոտ դեկրետային արձակուրդ չկա, ինչը նշանակում է, որ ծննդաբերելն ուղղակի անհնար է մեծ հաշվով։ Նրանք չեն մոռանա այն մասին, որ հիփոթեքը պետք է վճարեն մինչև կյանքի վերջ։ Իսկ Ուկրաինայի մասին կմոռանան։ Սա մեր ցավն է, մեր վիշտը՝ սլավոնների միջև վեճը, որի մասին դեռ գրել է Պուշկինը: Մենք ենք դրանով ապրում։ Իսկ այնտեղ դա մանրադրամ է, մանր հետաքրքրություն, որը շատ հեռու է ԱՄՆ քաղաքացիների շահերից», - ընդգծել է Սիմոնյանը։Նա նաև մատնանշել է Ուկրաինայի նկատմամբ նմանատիպ անտարբեր վերաբերմունքը Եվրոպայում։ Ի դեպ, եվրոպացիների մի մասը, այնուամենայնիվ, մտավախություններ ունի, քանի որ վախենում է ԵՄ-ի վրա Ռուսաստանի հարձակումից, ինչում նրանց հմտորեն համոզել են, նշել է Սիմոնյանը, այլ ոչ թե այն պատճառով, որ Եվրամիության պետությունների քաղաքացիները անհանգստանում են Ուկրաինայի համար։
ամն
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87774343_142:0:1099:718_1920x0_80_0_0_50b20916ac6689ab02af603f28b4bbe2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարգարիտա սիմոնյան, видео, ամն, եվրոպա, ուկրաինա, ռուսաստան, տեսանյութեր
մարգարիտա սիմոնյան, видео, ամն, եվրոպա, ուկրաինա, ռուսաստան, տեսանյութեր
Ուկրաինան ԱՄՆ–ի համար փոքր «հետաքրքրություն» է, որի մասին կմոռանան 4 վայրկյանում. Սիմոնյան
19:00 13.04.2025 (Թարմացված է: 19:02 13.04.2025) RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որամերիկացիներն ավելի շատ մտահոգված են հիփոթեքի վճարման խնդրով և բժշկական ապահովագրությամբ, քան Ուկրաինայի ճակատագրով։
Ուկրաինայի հետ հակամարտությունը Ռուսաստանի ցավն ու վիշտն է, իսկ ԱՄՆ-ի համար դա ընդամենը մանրադրամ է, որի մասին ամերիկացիները շատ շուտով կմոռանան։ Նման տեսակետ է հայտնել RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏՎՑ-ի «Իմանալու իրավունք» հաղորդման եթերում։
«Ամերիկայում մարդիկ բացարձակապես թքած ունեն այդ ամենի վրա։ Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Եթե Ամերիկայում մարդկանց վրա ազդեցություն չեն գործում և արհեստականորեն չեն ներշնչում, ինչով այս ամբողջ ընթացքում զբղված էին լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են Դեմոկրատական կուսակցությանը, ապա Ամերիկայում մարդիկ... Որքա՞ն ժամանակ է ձուկը լողում ակվարիումի մի պատից մյուսը: Չորս վայրկյա՞ն։ Ահա չորս վայրկյան անց Ամերիկայում մարդիկ կմոռանան «Ուկրաինա» բառը», - ասել է Սիմոնյանը։
RT-ի գլխավոր խմբագիրը, լավ ճանաչելով ամերիկացիներին, վստահ է, որ նրանք ավելի շատ մտահոգված են հիփոթեքի վճարման խնդրով և բժշկական ապահովագրությամբ, քան Ուկրաինայի ճակատագրով։ Նրա խոսքով՝ ամերիկացիներին ավելի շատ մտահոգում է գործազրկությունը, «սարսափելի» ապահովագրական ընկերությունները և IRS-ի (Internal Revenue Service՝ ԱՄՆ հարկային ծառայություն) հարկային ծառայողները:
«Նրանք չեն մոռանա այն մասին, որ Ամերիկան աշխարհի բոլոր զարգացած երկրներից միակ երկիրն է, որտեղ կանանց մոտ դեկրետային արձակուրդ չկա, ինչը նշանակում է, որ ծննդաբերելն ուղղակի անհնար է մեծ հաշվով։ Նրանք չեն մոռանա այն մասին, որ հիփոթեքը պետք է վճարեն մինչև կյանքի վերջ։ Իսկ Ուկրաինայի մասին կմոռանան։ Սա մեր ցավն է, մեր վիշտը՝ սլավոնների միջև վեճը, որի մասին դեռ գրել է Պուշկինը: Մենք ենք դրանով ապրում։ Իսկ այնտեղ դա մանրադրամ է, մանր հետաքրքրություն, որը շատ հեռու է ԱՄՆ քաղաքացիների շահերից», - ընդգծել է Սիմոնյանը։
Նա նաև մատնանշել է Ուկրաինայի նկատմամբ նմանատիպ անտարբեր վերաբերմունքը Եվրոպայում։ Ի դեպ, եվրոպացիների մի մասը, այնուամենայնիվ, մտավախություններ ունի, քանի որ վախենում է ԵՄ-ի վրա Ռուսաստանի հարձակումից, ինչում նրանց հմտորեն համոզել են, նշել է Սիմոնյանը, այլ ոչ թե այն պատճառով, որ Եվրամիության պետությունների քաղաքացիները անհանգստանում են Ուկրաինայի համար։