https://arm.sputniknews.ru/20250413/turqiaji-ynddimutjunn-artahert-yntrutjunneri-hamar-10-mln-stvoragrutjun-e-havaqel-87776043.html
Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել
Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել
Sputnik Արմենիա
Ընդդիմությունը մտադիր է հավաքել մոտ 28 մլն ստորագրություն. այդքան ձայն է ստացել Էրդողանը նախագահական վերջին ընտրություններում: 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T19:52+0400
2025-04-13T19:52+0400
2025-04-13T19:52+0400
թուրքիա
ընդդիմություն
ստորագրահավաք
էքրեմ իմամօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87775533_0:25:1024:601_1920x0_80_0_0_28d5cba89e925ef6358845989fc82a81.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ հավաքել է ավելի քան 10 մլն ստորագրություն՝ ի աջակցություն արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Halk TV -ն, Սամսուն նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը:Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Տրապիզոն նահանգում, որտեղ ծնվել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Այդժամանակ էլ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու պլանների մասին, ինչը մի փոքր ավելին է, քան այն ձայների քանակը, որոնք Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր 2023 թ-ի մայիսին կայացած ընտրություններում։Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թ-ին, սակայն ընդդիմությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87775533_56:0:967:683_1920x0_80_0_0_4ff2dce67af6f203923d384ba9c54715.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընդդիմություն, ստորագրահավաք, էքրեմ իմամօղլու
թուրքիա, ընդդիմություն, ստորագրահավաք, էքրեմ իմամօղլու
Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել
Ընդդիմությունը մտադիր է հավաքել մոտ 28 մլն ստորագրություն. այդքան ձայն է ստացել Էրդողանը նախագահական վերջին ընտրություններում:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ հավաքել է ավելի քան 10 մլն ստորագրություն՝ ի աջակցություն արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Halk TV -ն, Սամսուն նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը:
«Շաբաթ երեկոյի դրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար ստորագրությունների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Սակայն մենք ավելի մասշտաբային նպատակ ունենք և միասին կհասնենք դրան», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը:
Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Տրապիզոն նահանգում, որտեղ ծնվել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Այդժամանակ էլ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու պլանների մասին, ինչը մի փոքր ավելին է, քան այն ձայների քանակը, որոնք Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր 2023 թ-ի մայիսին կայացած ընտրություններում։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թ-ին, սակայն ընդդիմությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: