00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա, բայց դրան պետք է պատրաստվել. Պեսկով

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը անշուշտ լրացուցիչ քայլ էր Պուտինի և Թրամփի հանդիպման համար:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին, և դրան անհրաժեշտ է ն նախապատրաստվել, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, որ հանդիպումը պետք է կայանա, այդ թվում՝ դա արել են հրապարակավ։ Բայց դա տեղի կունենա համապատասխան պահին, դրան պետք է պատրաստվել», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերականգնման գործընթաց, հարաբերությունները զրոյից վերակենդանացնելը շատ դժվար է, դա լարված ջանքեր է պահանջում։
«Երկար ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից՝ թեկուզ նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերստեղծման, փոխադարձ վստահության ամրապնդման համար։ Դա այն է, ինչով հիմա զբաղվում են», - ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ այսպես թե այնպես Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, անշուշտ, լրացուցիչ քայլ էր Պուտինի և Թրամփի հանդիպման համար:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում: Հանդիպումը տևել է 4,5 ժամ, քննարկվել ենուկրաինական կարգավորման ասպեկտները։
Լրահոս
0