https://arm.sputniknews.ru/20250413/miajn-te-qardashjani-nman-chaneq-inchpisi-plastik-virahatutjunneri-en--dimum-hajery-87595272.html
«Միայն թե Քարդաշյանի նման չանեք»․ ինչպիսի պլաստիկ վիրահատությունների են դիմում հայերը
«Միայն թե Քարդաշյանի նման չանեք»․ ինչպիսի պլաստիկ վիրահատությունների են դիմում հայերը
Sputnik Արմենիա
Պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանը խոսել է Հայաստանում էսթետիկ բժշկության ոլորտում վերջին տարիներին ձևավորված առանցքային միտումների մասին: 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T14:01+0400
2025-04-13T14:01+0400
2025-04-13T14:01+0400
պլաստիկ վիրահատություն
տաթև պողոսյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70994962_0:64:1600:964_1920x0_80_0_0_a107855aeed6cfa8fc03a617e25dace3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Պլաստիկ վիրաբուժության դիմող հայերն առավել հաճախ խնդրում են ստանալ մոդել Բելլա Հադիդի կոպերից և դերասանուհի Անջելինա Ջոլիի քթից: Իսկ ահա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կոնքերի ձևն, ընդհակառակը, պահանջարկ չի վայելում։ Բուժառուները հաճախ խնդրում են․ «Միայն թե Քարդաշյանի նման չանեք»: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանը։Նրա խոսքով՝ բուժառուների ճնշող մեծամասնությունը կանայք են, սակայն վերջին տարիներին զգալիորեն ավելացել է նաև պլաստիկ վիրահատությունների դիմող տղամարդկանց թիվը: Ամենատարածված պրոցեդուրան շարունակում է մնալ ռինոպլաստիկան (քթի կոսմետիկ վիրահատություն-խմբ.), որին հաջորդում է կոպերի և դեմքի վերին հատվածի շտկումը։Եթե նախկինում Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը հիմնականում կենտրոնացած էր դեմքի վրա, ապա այսօր ավելի ու ավելի պահանջված են դառնում մարմնի շտկման վիրահատությունները:Նա հավելեց, որ մարմնի շտկման վիրահատությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է քաշի ծայրահեղ նվազեցման բումով՝ ինչպես բարիատրիկ վիրաբուժության օգնությամբ, այնպես էլ դեղորայքային միջոցների օգտագործմամբ: Ավելի քան 30 կիլոգրամ նիհարելու դեպքում բուժառուների մոտ հաճախ նկատվում է մաշկի թուլացում, հատկապես այն հատվածներում, որտեղ նախկինում կուտակված է եղել ճարպային հյուսվածքի հիմնական ծավալը։ Նման դեպքերում, հատկապես կանանց մոտ, հաճախ մամոպլաստիկայի անհրաժեշտություն է առաջանում։«Նման վիրահատությունները հաճախ մի քանի փուլով են կատարվում, քանի որ միանգամից մաշկի մեծ ծավալ հեռացնելը կարող է անվտանգ չլինել»,-ընդգծեց վիրաբույժը:Պողոսյանը պատմեց նաև, որ լիպոսակցիան օգտագործվում է նույնիսկ համեմատաբար փոքր ճարպային կուտակումների դեպքում. 4-5 լիտր ճարպի հեռացումը կարող է էապես փոխել բուժառուի արտաքին տեսքը: Կարևոր է հիշել, որ հեռացված ճարպը միջամտության ենթարկված հատվածներ չի վերադառնում, բայց կարող է սկսել կուտակվել այլ հատվածներում: Իսկ բարիատրիկ վիրաբուժության դեպքում, նրա խոսքով, կորցրած քաշի մոտ մեկ երրորդը սովորաբար վերադառնում է։Ընդ որում, Պողոսյանը զգուշացնում է հեռու մնալ այսպես կոչված «տարիքային» վիրահատություններից մինչև 25 տարեկանը լրանալը։ Նրա խոսքով՝ մինչև այս տարիքը օրգանիզմը շարունակում է ակտիվորեն ձևավորվել, և վիրահատական միջամտությունը կարող է վաղաժամ լինել:Եզրափակելով՝ նա մի մշակութային առանձնահատկություն մատնանշեց. եթե շատ երկրներում լայն տարածում է ստանում բնականությունը և աննկատ փոփոխությունների միտումը, ապա Հայաստանում և հարևան երկրներում բուժառուները, ընդհակառակը, հաճախ ձգտում են ընդգծել պլաստիկ վիրահատությունների արդյունքը և բացեիբաց խոսում են իրենց անցած պրոցեդուրաների մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70994962_177:0:1600:1067_1920x0_80_0_0_502c6de1c7da380895a5dcc1c6019ddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
видео, պլաստիկ վիրահատություն, տաթև պողոսյան, հայաստան
видео, պլաստիկ վիրահատություն, տաթև պողոսյան, հայաստան
«Միայն թե Քարդաշյանի նման չանեք»․ ինչպիսի պլաստիկ վիրահատությունների են դիմում հայերը
Պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանը խոսել է Հայաստանում էսթետիկ բժշկության ոլորտում վերջին տարիներին ձևավորված առանցքային միտումների մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Պլաստիկ վիրաբուժության դիմող հայերն առավել հաճախ խնդրում են ստանալ մոդել Բելլա Հադիդի կոպերից և դերասանուհի Անջելինա Ջոլիի քթից: Իսկ ահա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կոնքերի ձևն, ընդհակառակը, պահանջարկ չի վայելում։ Բուժառուները հաճախ խնդրում են․ «Միայն թե Քարդաշյանի նման չանեք»: Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանը։
Նրա խոսքով՝ բուժառուների ճնշող մեծամասնությունը կանայք են, սակայն վերջին տարիներին զգալիորեն ավելացել է նաև պլաստիկ վիրահատությունների դիմող տղամարդկանց թիվը: Ամենատարածված պրոցեդուրան շարունակում է մնալ ռինոպլաստիկան (քթի կոսմետիկ վիրահատություն-խմբ.), որին հաջորդում է կոպերի և դեմքի վերին հատվածի շտկումը։
Եթե նախկինում Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը հիմնականում կենտրոնացած էր դեմքի վրա, ապա այսօր ավելի ու ավելի պահանջված են դառնում մարմնի շտկման վիրահատությունները:
«Ամենատարածված պրոցեդուրաները լիպոսակցիան և լիպոֆիլինգն են, ընդ որում՝ երկու սեռի մոտ։ Կանայք, որպես կանոն, ձգտում են կրծքի փոքրացման, իսկ տղամարդիկ՝ ընդհակառակը, կրծքի մեծացման»,-նշում է Պողոսյանը։
Նա հավելեց, որ մարմնի շտկման վիրահատությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է քաշի ծայրահեղ նվազեցման բումով՝ ինչպես բարիատրիկ վիրաբուժության օգնությամբ, այնպես էլ դեղորայքային միջոցների օգտագործմամբ: Ավելի քան 30 կիլոգրամ նիհարելու դեպքում բուժառուների մոտ հաճախ նկատվում է մաշկի թուլացում, հատկապես այն հատվածներում, որտեղ նախկինում կուտակված է եղել ճարպային հյուսվածքի հիմնական ծավալը։ Նման դեպքերում, հատկապես կանանց մոտ, հաճախ մամոպլաստիկայի անհրաժեշտություն է առաջանում։
«Նման վիրահատությունները հաճախ մի քանի փուլով են կատարվում, քանի որ միանգամից մաշկի մեծ ծավալ հեռացնելը կարող է անվտանգ չլինել»,-ընդգծեց վիրաբույժը:
Պողոսյանը պատմեց նաև, որ լիպոսակցիան օգտագործվում է նույնիսկ համեմատաբար փոքր ճարպային կուտակումների դեպքում. 4-5 լիտր ճարպի հեռացումը կարող է էապես փոխել բուժառուի արտաքին տեսքը: Կարևոր է հիշել, որ հեռացված ճարպը միջամտության ենթարկված հատվածներ չի վերադառնում, բայց կարող է սկսել կուտակվել այլ հատվածներում: Իսկ բարիատրիկ վիրաբուժության դեպքում, նրա խոսքով, կորցրած քաշի մոտ մեկ երրորդը սովորաբար վերադառնում է։
«Երկու դեպքում էլ հավասարակշռված դիետա և ֆիզիկական ակտիվություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում արդյունքները ժամանակավոր կլինեն»,-նշեց փորձագետը:
Ընդ որում, Պողոսյանը զգուշացնում է հեռու մնալ այսպես կոչված «տարիքային» վիրահատություններից մինչև 25 տարեկանը լրանալը։ Նրա խոսքով՝ մինչև այս տարիքը օրգանիզմը շարունակում է ակտիվորեն ձևավորվել, և վիրահատական միջամտությունը կարող է վաղաժամ լինել:
Եզրափակելով՝ նա մի մշակութային առանձնահատկություն մատնանշեց. եթե շատ երկրներում լայն տարածում է ստանում բնականությունը և աննկատ փոփոխությունների միտումը, ապա Հայաստանում և հարևան երկրներում բուժառուները, ընդհակառակը, հաճախ ձգտում են ընդգծել պլաստիկ վիրահատությունների արդյունքը և բացեիբաց խոսում են իրենց անցած պրոցեդուրաների մասին: