https://arm.sputniknews.ru/20250413/inch-trichqner-e-irakanacrel-britanakan-inqnatiry-hajastani-ev-adrbejani-odajin-taratsqum-87775361.html
Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում
Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում
Sputnik Արմենիա
Ինքնաթիռը պատկանում է մասնավոր ընկերությանը, որը թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր մասերում: 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T19:31+0400
2025-04-13T19:31+0400
2025-04-14T09:44+0400
մեծ բրիտանիա
ինքնաթիռ
արցախ
լեռնային ղարաբաղ
օդանավակայան
հայաստան
ադրբեջան
սիսիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80522951_0:84:1600:984_1920x0_80_0_0_e8102e855f36d35c20779b63a693afa5.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում:Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ:Ի դեպ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նշված է բրիտանական ընկերության կայքի հաճախորդների շարքում:Մեր կողմից նշենք, որ այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական օդանավակայան է։ Թեև նախատեսվում է այն վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։Ապրիլի սկզբին Ադրբեջանում թռիչքներից հետո ինքնաթիռը Թբիլիսիով կրկին վերադարձել է Հայաստան։ Թռիչքներ է կատարել Սիսիանի և Կապանի օդանավակայանների շուրջ, որից հետո մեկնել է դեպի Եվրոպա:
մեծ բրիտանիա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80522951_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1c520c9efc2f698dbe62b96a55a589d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, ինքնաթիռ, արցախ, լեռնային ղարաբաղ, օդանավակայան, հայաստան, ադրբեջան, սիսիան
մեծ բրիտանիա, ինքնաթիռ, արցախ, լեռնային ղարաբաղ, օդանավակայան, հայաստան, ադրբեջան, սիսիան
Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում
19:31 13.04.2025 (Թարմացված է: 09:44 14.04.2025) Ինքնաթիռը պատկանում է մասնավոր ընկերությանը, որը թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր մասերում:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։
Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:
Ավելի ուշ ուշադրություն դարձրեցինք, որ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։
Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում:
Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ:
Ի դեպ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նշված է բրիտանական ընկերության կայքի հաճախորդների շարքում:
Մեր կողմից նշենք, որ այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական օդանավակայան է։ Թեև նախատեսվում է այն
վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով ՝ օկուպացված Արցախում բրիտանական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի կողմից կառուցվող «Լաչին» օդանավակայանի տարածքում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն դարձել է առաջին ինքնաթիռը, որն այնտեղ վայրէջք/թռիչք է կատարել։
Ապրիլի սկզբին Ադրբեջանում թռիչքներից հետո ինքնաթիռը Թբիլիսիով կրկին վերադարձել է Հայաստան։ Թռիչքներ է կատարել Սիսիանի և Կապանի օդանավակայանների շուրջ, որից հետո մեկնել է դեպի Եվրոպա: