https://arm.sputniknews.ru/20250413/hajezdiakan-paniry-rdum-arag-e-sparvum-inchn-e-khangarum-artadrutjan-yndlajnmany-87585993.html
Հայ–եզդիական պանիրը ՌԴ–ում արագ է սպառվում. ի՞նչն է խանգարում արտադրության ընդլայնմանը
Հայ–եզդիական պանիրը ՌԴ–ում արագ է սպառվում. ի՞նչն է խանգարում արտադրության ընդլայնմանը
Sputnik Արմենիա
Կանչ (Գյալթո) գյուղում 2000-ականների սկզբին մի քանի ֆերմերներ որոշեցին ոչխարի պանիր արտադրել: Ռիսկային գործ էր («պանրասեր» Հայաստանում ոչխարի պանիր այնքան էլ... 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T09:56+0400
2025-04-13T09:56+0400
2025-04-13T09:56+0400
հայաստան
պանիր
ոչխար
արտադրություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/594/20/5942057_0:83:1600:983_1920x0_80_0_0_d62783ad01c28b91c27ae8a4c0b97a34.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում պանիր սիրում են, բայց ոչխարի պանրին մի փոքր զգուշությամբ են վերաբերվում (յուրահատուկ հոտի պատճառով): Դա է պատճառը, որ երևանյան խանութներում այն գրեթե չի վաճառվում, իսկ սակավաթիվ սիրահարները ստիպված են ոչխարի պանիր պատվիրել կաթ ու մածուն բերող գյուղացիներից։Այնուամենայնիվ 2000-ականների սկզբին Հարություն Մխիթարյանը Թալինի շրջանի իր չորս հայրենակիցների հետ ոչխարի պանրի արտադրություն հիմնեց տեղի Կանչ (Գյալթո) գյուղում։ Խանութպաններն այս «չափազանց գյուղական» ապրանքը մեծ դժկամությամբ էին գնում և գին գցում: Սակայն մի քանի տարվա ընթացքում գյուղացիական կոոպերատիվը կարողացավ ռուսական շուկա դուրս գալ։ Մխիթարյանը Sputnik Արմենիային պատմեց իրենց հաջողության գաղտնիքը։«Այնտեղ մեծածախ առևտրով զբաղվող մի հայ կա, որն արդեն երկար տարիներ է, ինչ մեզնից ապրանք է գնում: Չգիտեմ` ում է վերավաճառում, բայց ինձ համար դա կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ նա պատրաստ է մեզնից գնել մեր արտադրանքը: Թեպետ նրա որոշ հաճախորդների ճանաչում եմ. նրանք կապ են հաստատել ինձ հետ` առաջարկելով, որ անմիջապես իրենց վաճառեմ ապրանքն առանց միջնորդների։ Ես հրաժարվեցի։ Կարծում եմ, որ հուսալի գործընկերը ավել գումարից կարևոր է», – Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մխիթարյանը։Կանչ գյուղը եզդիական է (իրենց լեզվով այն կոչվում է Գյալթո), Հարությունն ու կոոպերատիվի իր գործընկերները միակ հայերն են այստեղ։ Նրանք վաղուց յուրայիններ են այստեղ: Մխիթարյանը հարևան Թաթուլ գյուղից է, իսկ Գյալթո–Կանչում երկար տարիներ աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Ավելին` տեղի բնակիչները վստահեցնում են, որ նա բավականին լավ է խոսում եզդիերեն։Մոտ 20 տարի առաջ Մխիթարյանն իր չորս ծանոթների հետ որոշեց այստեղ արտադրություն բացել՝ դրամաշնորհ ստանալով միջազգային ծրագրերից մեկով։ Աստիճանաբար նրանք գնեցին պաստերիզատորներ և պանրի համար նախատեսված տարաներ, այնուհետև իրենց ֆերման բացեցին մոտ 300 գլուխ ոչխարով։ Բացի այդ, կաթը գնում են նաև տեղի գյուղացիներից (որոնցից շատերը ոչխարաբուծությամբ են զբաղվում), և հարևան Հակո գյուղից։Ամեն ինչ այդքան էլ վատ չէ, միայն մի բան է պակասումՖերմայում և գործարանում աշխատում են միայն իրենք՝ կոոպերատորներն ու իրենց ընտանիքի անդամները, քանի որ արտադրության ծավալները մեծ չեն՝ տարեկան մինչև 10 տոննա պանիր։ Պետք է հաշվի առնել, որ ոչխարների կաթնատվությունը մոտավորապես 20 անգամ պակաս է, քան կովերինը. կովկասյան ցեղատեսակների դեպքում կազմում է տարեկան ընդամենը 80-120 կգ ապրանքային կաթ։ Իհարկե, աշխարհում ավելի պրոդուկտիվ ցեղատեսակներ կան. Եվրոպայում` լակոն (այս ոչխարների կաթից ռոկֆոր է պատրաստվում) կամ արևելյան ֆրիզական և մի շարք այլ տեսակներ, Մերձավոր Արևելքում՝ ավասսի։ Նրանք տարեկան 400-500 կգ և ավել կաթ են տալիս։ Բայց Հայաստանում կաթնատու ոչխարաբուծությունը երբևէ տարածված չի եղել, ուստի նման ցեղատեսակներ այստեղ գրեթե չկան։ Կոոպերատիվը դրանցից դեռ չի գնում՝ մտածելով, որ տեղական ցեղատեսակները ավելի լավ են հարմարեցված Հայաստանի պայմաններին։ Առայժմ չեն փորձում նաև բորբոսային պանիրներ արտադրել՝ կարծելով, որ դրանց ինքնարժեքը շատ բարձր կլինի։«Բայց ոչխարաբուծությունն ընդհանուր առմամբ եկամտաբեր է դառնում Հայաստանում»,– հավելում է Մխիթարյանը։Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ավելացել է ոչխարների արտահանումը Իրան և արաբական երկրներ։ Մխիթարյանի ֆերման ևս ոչխարներ է վաճառել և գոհ մնացել։ Ռուսաստան պանրի արտահանման մասին հիշատակեցինք, սակայն նշենք, որ Հայաստանում էլ է պահանջարկն աճում։«Այնպես որ բոլոր նախադրյալները կան, որ ոչխարների թիվը հասցվի 1000-ի։ Մի խնդիր կա` հովիվները քիչ են։ Գյուղում բոլորն իրենց նախիրն ունեն, իսկ քաղաքից մարդիկ մեզ մոտ չեն գա հովիվ աշխատելու», – ասում է նա։Մեկ այլ խնդիր, որին բախվել է կոոպերատիվը, ԱԱՀ-ի և շրջանառության հարկի («պարզեցված») հարկային ռեժիմների հակասությունն է։ Դրա պատճառով Մխիթարյանն ու նրա գործընկերները հաճախորդ են կորցրել՝ ի դեմս երևանյան խոշոր խանութի։ Այնտեղ կոոպերատիվից պահանջել են կա՛մ իջեցնել գինը, կա՛մ էլ անցնել ԱԱՀ-ի (որպեսզի իրենցից գնումներ կատարելիս խանութը կարողանա դուրս գրել իր հարկը)։ Բայց գյուղատնտեսական բիզնեսի համար ԱԱՀ-ով աշխատելը չափազանց դժվար է (պատճառն առանձին հոդվածի թեմա է), և այս խնդրի համար որևէ լուծում Հայաստանում դեռ չեն գտել։Կարճ ասած` պատճառներ կան թևաթափ լինելու և ամեն ինչից հրաժարվելու համար, բայց կոոպերատիվը, չնայած բոլոր դժվարություններին, ամեն հնարավորություն փնտրում է, որպեսզի շարունակի աշխատել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/20/5942057_90:0:1510:1065_1920x0_80_0_0_833cf7143667a1dda45abf7f42679380.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պանիր, ոչխար, արտադրություն, ռուսաստան
հայաստան, պանիր, ոչխար, արտադրություն, ռուսաստան
Հայ–եզդիական պանիրը ՌԴ–ում արագ է սպառվում. ի՞նչն է խանգարում արտադրության ընդլայնմանը
Կանչ (Գյալթո) գյուղում 2000-ականների սկզբին մի քանի ֆերմերներ որոշեցին ոչխարի պանիր արտադրել: Ռիսկային գործ էր («պանրասեր» Հայաստանում ոչխարի պանիր այնքան էլ չեն սիրում), բայց ռիսկն իրեն արդարացրեց։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում պանիր սիրում են, բայց ոչխարի պանրին մի փոքր զգուշությամբ են վերաբերվում (յուրահատուկ հոտի պատճառով): Դա է պատճառը, որ երևանյան խանութներում այն գրեթե չի վաճառվում, իսկ սակավաթիվ սիրահարները ստիպված են ոչխարի պանիր պատվիրել կաթ ու մածուն բերող գյուղացիներից։
Այնուամենայնիվ 2000-ականների սկզբին Հարություն Մխիթարյանը Թալինի շրջանի իր չորս հայրենակիցների հետ ոչխարի պանրի արտադրություն հիմնեց տեղի Կանչ (Գյալթո) գյուղում։ Խանութպաններն այս «չափազանց գյուղական» ապրանքը մեծ դժկամությամբ էին գնում և գին գցում: Սակայն մի քանի տարվա ընթացքում գյուղացիական կոոպերատիվը կարողացավ ռուսական շուկա դուրս գալ։ Մխիթարյանը
Sputnik Արմենիային պատմեց իրենց հաջողության գաղտնիքը։
«Այնտեղ մեծածախ առևտրով զբաղվող մի հայ կա, որն արդեն երկար տարիներ է, ինչ մեզնից ապրանք է գնում: Չգիտեմ` ում է վերավաճառում, բայց ինձ համար դա կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ նա պատրաստ է մեզնից գնել մեր արտադրանքը: Թեպետ նրա որոշ հաճախորդների ճանաչում եմ. նրանք կապ են հաստատել ինձ հետ` առաջարկելով, որ անմիջապես իրենց վաճառեմ ապրանքն առանց միջնորդների։ Ես հրաժարվեցի։ Կարծում եմ, որ հուսալի գործընկերը ավել գումարից կարևոր է», – Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մխիթարյանը։
Կանչ գյուղը եզդիական է (իրենց լեզվով այն կոչվում է Գյալթո), Հարությունն ու կոոպերատիվի իր գործընկերները միակ հայերն են այստեղ։ Նրանք վաղուց յուրայիններ են այստեղ: Մխիթարյանը հարևան Թաթուլ գյուղից է, իսկ Գյալթո–Կանչում երկար տարիներ աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Ավելին` տեղի բնակիչները վստահեցնում են, որ նա բավականին լավ է խոսում եզդիերեն։
Մոտ 20 տարի առաջ Մխիթարյանն իր չորս ծանոթների հետ որոշեց այստեղ արտադրություն բացել՝ դրամաշնորհ ստանալով միջազգային ծրագրերից մեկով։ Աստիճանաբար նրանք գնեցին պաստերիզատորներ և պանրի համար նախատեսված տարաներ, այնուհետև իրենց ֆերման բացեցին մոտ 300 գլուխ ոչխարով։ Բացի այդ, կաթը գնում են նաև տեղի գյուղացիներից (որոնցից շատերը ոչխարաբուծությամբ են զբաղվում), և հարևան Հակո գյուղից։
Ամեն ինչ այդքան էլ վատ չէ, միայն մի բան է պակասում
Ֆերմայում և գործարանում աշխատում են միայն իրենք՝ կոոպերատորներն ու իրենց ընտանիքի անդամները, քանի որ արտադրության ծավալները մեծ չեն՝ տարեկան մինչև 10 տոննա պանիր։ Պետք է հաշվի առնել, որ ոչխարների կաթնատվությունը մոտավորապես 20 անգամ պակաս է, քան կովերինը. կովկասյան ցեղատեսակների դեպքում կազմում է տարեկան ընդամենը 80-120 կգ ապրանքային կաթ։ Իհարկե, աշխարհում ավելի պրոդուկտիվ ցեղատեսակներ կան. Եվրոպայում` լակոն (այս ոչխարների կաթից ռոկֆոր է պատրաստվում) կամ արևելյան ֆրիզական և մի շարք այլ տեսակներ, Մերձավոր Արևելքում՝ ավասսի։ Նրանք տարեկան 400-500 կգ և ավել կաթ են տալիս։ Բայց
Հայաստանում կաթնատու ոչխարաբուծությունը երբևէ տարածված չի եղել, ուստի նման ցեղատեսակներ այստեղ գրեթե չկան։ Կոոպերատիվը դրանցից դեռ չի գնում՝ մտածելով, որ տեղական ցեղատեսակները ավելի լավ են հարմարեցված Հայաստանի պայմաններին։ Առայժմ չեն փորձում նաև բորբոսային պանիրներ արտադրել՝ կարծելով, որ դրանց ինքնարժեքը շատ բարձր կլինի։
«Բայց ոչխարաբուծությունն ընդհանուր առմամբ եկամտաբեր է դառնում Հայաստանում»,– հավելում է Մխիթարյանը։
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ավելացել է ոչխարների արտահանումը Իրան և արաբական երկրներ։ Մխիթարյանի ֆերման ևս ոչխարներ է վաճառել և գոհ մնացել։ Ռուսաստան պանրի արտահանման մասին հիշատակեցինք, սակայն նշենք, որ
Հայաստանում էլ է պահանջարկն աճում։
«Այնպես որ բոլոր նախադրյալները կան, որ ոչխարների թիվը հասցվի 1000-ի։ Մի խնդիր կա` հովիվները քիչ են։ Գյուղում բոլորն իրենց նախիրն ունեն, իսկ քաղաքից մարդիկ մեզ մոտ չեն գա հովիվ աշխատելու», – ասում է նա։
Մեկ այլ խնդիր, որին բախվել է կոոպերատիվը, ԱԱՀ-ի և շրջանառության հարկի («պարզեցված») հարկային ռեժիմների հակասությունն է։ Դրա պատճառով Մխիթարյանն ու նրա գործընկերները հաճախորդ են կորցրել՝ ի դեմս երևանյան խոշոր խանութի։ Այնտեղ կոոպերատիվից պահանջել են կա՛մ իջեցնել գինը, կա՛մ էլ անցնել ԱԱՀ-ի (որպեսզի իրենցից գնումներ կատարելիս խանութը կարողանա դուրս գրել իր հարկը)։ Բայց գյուղատնտեսական բիզնեսի համար ԱԱՀ-ով աշխատելը չափազանց դժվար է (պատճառն առանձին հոդվածի թեմա է), և այս խնդրի համար որևէ լուծում Հայաստանում դեռ չեն գտել։
Կարճ ասած` պատճառներ կան թևաթափ լինելու և ամեն ինչից հրաժարվելու համար, բայց կոոպերատիվը, չնայած բոլոր դժվարություններին, ամեն հնարավորություն փնտրում է, որպեսզի շարունակի աշխատել։