https://arm.sputniknews.ru/20250413/amn-n-ev-irany-khvorhrdakcum-en-nvor-banakcutjunneri-anckacman-vajri-shurj-irani-agn-87773701.html
ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցում են նոր բանակցությունների անցկացման վայրի շուրջ․ Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցում են նոր բանակցությունների անցկացման վայրի շուրջ․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Օմանը կշարունակի միջնորդական դեր խաղալ երկու երկրների միջև, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ այլ վայրում։ 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T17:27+0400
2025-04-13T17:27+0400
2025-04-13T17:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:580_1920x0_80_0_0_c66c68ed777daf6bd51b823da30fc6e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի վերաբերյալ, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։ Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ», - ասել է Բաղաին։Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:Օմանում անցկացված բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր անվանել Իրանի ԱԳՆ-ն: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:774_1920x0_80_0_0_ce2958155dde90f0355f9d0b344e35bc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցում են նոր բանակցությունների անցկացման վայրի շուրջ․ Իրանի ԱԳՆ
17:27 13.04.2025 (Թարմացված է: 17:28 13.04.2025) Օմանը կշարունակի միջնորդական դեր խաղալ երկու երկրների միջև, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ այլ վայրում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի վերաբերյալ, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։ Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ», - ասել է Բաղաին։
Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
Օմանում անցկացված բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր անվանել Իրանի ԱԳՆ-ն: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից։